Նուրսուլթան Նազարբաևի ավագ դուստրը` Դարիգա Նազարբաևան, այսօր ընտրվել է Ղազախստանի խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի նախագահ:
«Ինտերֆաքս Ղազախստան» գործակալության փոխանցմամբ՝ փակ գաղտնի քվեարկության արդյունքում Նազարբաևան ստացել է Սենատի բոլոր 44 անդամների քվեները:
Սենատի նախագահի պաշտոնը թափուր էր մնացել, երբ Քասիմ-Ժոմարտ Տոկաևը ստանձնել էր Ղազախստանի նախագահի պաշտոնը:
Ղազախստանը երեք տասնամյակ ղեկավարած Նուրսուլթան Նազարբաևը երեկ հայտարարեց նախագահի պաշտոնից իր հրաժարականի մասին, բայց չհեռացավ քաղաքականությունից՝ 78-ամյա Նազարբաևը կղեկավարի երկրի Անվտանգության խորհուրդը:
comment.count (0)