Պետքարտուղարությունը հրաժարվել է ապացույցներ տրամադրել Ուկրաինայի մասին Ռուսաստանի ենթադրյալ կեղծ տեսահոլովակի վերաբերյալ
 |1lurer.am|
19:09 - 04 փետրվարի, 2022

Պետքարտուղարությունը հրաժարվել է ապացույցներ տրամադրել Ուկրաինայի մասին Ռուսաստանի ենթադրյալ կեղծ տեսահոլովակի վերաբերյալ |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հրաժարվել է ապացույցներ տրամադրել կամ որևէ այլ տեղեկություն հրապարակել Ռուսաստանի ենթադրյալ կեղծ տեսահոլովակի մասին, որը Մոսկվան իբր պետք է օգտագործի որպես Ուկրաինա «ներխուժման» պատրվակ։ Այդ մասին հայտնում է ТАСС-ը:

«Կեղծիքի մասին տեղեկատվությունը ներկայացրել է հետախուզությունը, և ես չեմ բացահայտի, թե կոնկրետ ինչ կա մեր տրամադրության տակ»,- ասել է Փրայսը` պատասխանելով լրագրողի խնդրանքին` բացատրել, թե ինչի վրա են հիմնված նման պնդումները:

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակն Ուկրաինայի վրա հարձակման կեղծ տեսագրության մասին ապացույցներ պահանջող լրագրողներին առաջարկել է պարզապես հավատալ ԱՄՆ կառավարության խոսքին։ Այդ մասին հայտնում է РИА Новости-ն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել