Մեկ սմ հող անգամ անմշակ չպետք է մնա. Գեղամ Գեւորգյան |news.am|

13:39 - 20 մարտի, 2019

Վարելահողերի մոտ 200 հազար հեկտարը չի մշակվում, անընդհատ հավաքում ենք օպերատիվ տվյալներ, որպեսզի օբյեկտիվ իրավիճակ տանք. բայց էստեղ, կարծում եմ, ավելի կարեւոր է, թե մարդն ինչու պետք է մշակի կամ ինչու չպետք է մշակի հողը: Այս մասին, այսօր՝ մարտի 20-ին, Աժ-ում լրագրողների հետ զրույցում նշեց գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը:

Ըստ նրա՝ պետք է հողի մշակումն արդյունավետ լինի, որպեսզի մեկ սանտիմետր հող անգամ անմշակ չմնա, բայց դա մեկ տարում չի լինի:
«Ինչպես հանձնարարված էր վարչապետի կողմից, բոլոր ծրագրերն ընթացքի մեջ են, գյուղացին սպասելու կարիք չունի, մենք նախապատրաստված ենք սեզոնին մտել»,- ասաց Գ.Գեւորգյանը՝ հավելելով, որ փրձում են ջրի խնդրին օպերատիվ լուծում տալ՝ հաշվի առնելով, որ եղանակային պայմաններն այնպիսին են, որ սեզոնը մի քիչ առաջ է եկել:

news.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել