Հայաստանի գիտական շրջանակների ներկայացուցիչներն իրավունք կստանան օգտվելու 95,5 մլրդ եվրո ֆինանսավորմամբ ԵՄ համագործակցության ծրագրից |1lurer.am|
17:06 - 09 փետրվարի, 2022

Հայաստանի գիտական շրջանակների ներկայացուցիչներն իրավունք կստանան օգտվելու 95,5 մլրդ եվրո ֆինանսավորմամբ ԵՄ համագործակցության ծրագրից |1lurer.am|

1lurer.am: Ազգային ժողովն ընդունեց ««Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Միության «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

«Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագիրը 2014-2020 թվականներին  իրականացվող «Հորիզոն-2020» շրջանակային ծրագրի շարունակությունն է: 

«Հորիզոն 2020» ծրագրի շրջանակներում հայաստանյան գիտական խմբերի մասնակցությամբ ներկայացվել է 312 հայտ, որոնցից վավեր են ճանաչվել 271-ը, իսկ ֆինանսավորման երաշխավորվել է 35 հայտ:

Համաձայնագրով Հայաստանի գիտական շրջանակների ներկայացուցիչներն իրավունք են ստանում օգտվելու 95,5 մլրդ եվրո ընդհանուր ֆինանսավորմամբ ԵՄ ամենամեծ գիտական համագործակցության ծրագրի ընձեռած լայն հնարավորություններից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել