Լոնդոնի փողոցներ է դուրս եկել ավելի քան մեկ միլիոն բրիտանացի՝ պահանջելով նոր հանրաքվե անցկացնել Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցով:
People's Vote նախաձեռնության կազմակերպիչների թվիթերյան հայտարարության մեջ ասվում է․ «Շնորհակալ ենք քայլերթի 1․000․000 մասնակցից յուրաքանչյուրին»։
Thank you to everyone who joined the #PutItToThePeopleMarch today.
— People's Vote UK (@peoplesvote_uk) March 23, 2019
All 1,000,000 of you, please get home safe. pic.twitter.com/2Pqprvmern
Երթի կազմակերպիչների խոսքերով, նրանք չէին սպասում, որ երթին կմասնակցի մեկ միլիոն մարդ: Բողոքի այս ակցիան դրանով դարձել է թագավորության պատմության ամենազանգվածային միջոցառումներից մեկը:
Հանրահավաքին ելույթ է ունեցել նաև Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը՝ հայտարարելով, որ վարչապետն իր «քաոսային և խճճված վերաբերմունքով» փչացրեց ամբողջ գործընթացը:
Հավելենք նաև, որ ավելի քան 4 միլիոն բրիտանացի է ստորոգրել խնդրագիրը` կոչ անելով երկրի խշխանությունների հրաժարվել Մեծ Բրիտանիայի` ԵՄ-ի կազմից դուրս գալու մտադրությունից:
comment.count (0)