armenpress.am։ Ավստրալահայ գործիչ Գլեդիս Բերեջիկլյանը Նոր Հարավային Ուելս նահանգում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում հաղթանակ է տոնել՝ դառնալով առաջին կին գործիչը, ով ընտրվել է նահանգի վարչապետի պաշտոնում: Այս մասին հայտնում է The Sydney Morning Herald-ը: Բերեջիկլյանի քաղաքական ուժը՝ Լիբերալ կուսակցությունը հաղթել է ընտրություններում իր հիմնական մրցակցին՝ Աշխատավորական (Լեյբորիստական) կուսակցությանը:
Ընտրություններում հաղթանակի մասին իմանալուց հետո Գլեդիս Բերեջիկլյանը փորձել է զսպել արցունքները՝ հայտարարելով, որ Նոր Հարավային Ուելսն այն նահանգն է, որտեղ «երկար ազգանուն ունեցող կին գործիչը կարող է ընտրվել վարչապետի պաշտոնում»:
«Ես անասելիորեն հպարտ եմ այն վայրի համար, որտեղ մենք ապրում ենք: Եվ ամենակարևորն ինձ համար այն է, որ անկախ նրանից, թե ինչ ծագում ունես, որտեղ ես ապրում ու ինչ պայմաններում՝ այս նահանգում յուրաքանչյուրն ունի հնարավորություն լինելու լավագույնը»,- ասել է Բերեջիկլյանը հաղթանակից հետո իր կողմնակիցների առջև ունեցած ելույթում:
comment.count (0)