Դասադուլ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում․ ուսանողները սպասում են պարզաբանման
09:56 - 25 մարտի, 2019

Դասադուլ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում․ ուսանողները սպասում են պարզաբանման

Այս պահին ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մոտ հարյուր ուսանողներ դասադուլ են սկսել։ Դասադուլն իրականացնում են ֆակուլտետի քաղաքագիտության և հանրային կառավարման բաժինների ուսանողները։ 

Նրանք ֆեյսբուքում «Քալանթարյանը Մնալու Է» անվամբ միջոցառում են ստեղծել, որտեղ նշում են՝ մտահոգված լինելով  փոխդեկանի հանդեպ դրսևորված անարդար վերաբերմունքով և ֆակուլտետում տիրող անորոշ մթնոլորտով՝ իրականացնում են դասադուլ՝ պահանջելով փոխդեկան Քալանթարյանի լիազորությունների վերականագնում և ֆակուլտետի անառողջ մթնոլորտի վերացում։

Հետագա քայլերի մասին ուսանողները Infocom-ին տեղեկացրին, որ դեռ ոչինչ որոշված չէ․ «Դեռ ուղղակի սպասում ենք։ Փոխդեկանը հիմա ռեկտորի մոտ է, տեսնենք՝ ինչ կլինի, ըստ այդմ՝ կհասկանանք՝ ինչ անել, առայժմ պլանավորված գործողություններ չկան։ Մեր նպատակն է պարզաբանումներ ստանալ, հասկանալ, թե իրականում ինչ է կատարվում»։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել