Նվազագույն կենսաթոշակը Հայաստանում կկազմի 25 հազար 500 դրամ. |armenpress.am|
11:03 - 25 մարտի, 2019

Նվազագույն կենսաթոշակը Հայաստանում կկազմի 25 հազար 500 դրամ. |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի միաձայն դրական եզրակացություն տվեց «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին: Դրանով նախատեսվում է Հայաստանում կենսաթոշակի նվազագույն չափ սահմանել 25 հազար 500 դրամը:

Նախագիծը դրական եզրակացության կքննարկվի ԱԺ լիագումար նիստում:

«Նախագծի ներկայացումը ունի մեկ հիմնական նպատակ` իսպառ բացառել ծայրահեղ աղքատության ռիսկը կենսաթոշակառուների շրջանում: Նախագծով առաջարկվում է կառավարությանը օրենքով վերապահել լիազորություն` սահմանել նվազագույն կենսաթոշակի չափ: Քաղաքացուն վճարվող կենսաթոշակի չափը չի կարող պակաս լինել այդ չափից: Թոշակների հաշվարկման կարգի շրջանակում հիմնական ցուցանիշները սահմանելու լիազորությունը վերապահված է կառավարությանը: Իսկ այդ ցուցանիշներն են հիմանական կենսաթոշակի չափը և աշխատանքային ստաժի կամ զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքները: Այսօր կենսաթոշակային չափի վրա ազդող հիմնական գործոնները սրանք են: Կառավարությունն առաջարկում է, որ գործիք կիրառել կենսաթոշակային ապահովության համակարգում: Եվ այդ գործիքը նվազագույն կենսաթոշակի չափն է, որից ցածր կենսաթոշակ չի կարող վճարվել»,-ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել