tert.am: Թուրքիան մտադիր է ԱՄՆ-ի կողմից Գոլանի բարձունքն Իսրայելի մաս ճանաչելու հարցը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում քննարկման դնել, գրում է РИА Новости-ն՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը հղումով:
«ՄԱԿ-ն արդեն վերջնական որոշում է կայացրել այդ հարցի վերաբերյալ: Ես պատրաստվում եմ հանդիպել Թրամփին և ասել նրան, որ նա մեծագույն սխալ է գործում՝ Գոլանի բարձունքն ընտրություններին ընդառաջ որպես նվեր ոսկե սկուտեղով Նեթանյահուին մատուցելով: Դա սպառնում է ամբողջ աշխարհում խաղաղությանը: Մենք Գոլանի բարձունքի հարցը կբարձրացնենք ՄԱԿ-ում: Անհնար է, որ Գլխավոր ասամբլեան հավանություն տա դրան»,- հայտարարել է Էրդողանը:
comment.count (0)