ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Զարուհի Բաթոյանը հայտնեց․
«ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներդրում է հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների գնահատման նոր մոդել: Պետության աջակցությունը չի սահմանափակվելու թոշակների և որոշակի արտոնյալ ծառայությունների տրամադրմամբ, նաև փոփոխվելու և հարմարեցվելու է միջավայրը:
Մշակվել է հաշմանդամություն ունեցող անձանց կարիքի գնահատման նոր մոդել, որը ներդնելու ենք այս տարի: Այն ենթադրում է կարիքների անհատական ուսումնասիրություն և այդ կարիքների վրա հիմնված ծառայությունների մատուցում: Այս պահին, եթե մարդիկ փորձաքննության հարցում հաշմանդամության որևէ կարգ են ստանում, ապա դա հիմնականում սահմանափակվում է թոշակների, սայլակների, լսողական սարքերի, պրոթեզաօրթոպեդիկ պարագաների տրամադրմամբ և, իհարկե, առողջապահության ու կրթության ոլորտում որոշակի արտոնությունների տրամադրմամբ:
Սակայն, ցավոք, խոսք չի գնում հավասար հնարավորությունների ստեղծման մասին: Մարդիկ անվճար բուժօգնություն ստանալու արտոնություն ունեն, սակայն, օրինակ, հաշմանդամություն ունեցող կանայք չունեն վերարտադրողական ծառայությունների մատչելի պայմաններ: Հիվանդանոցում չկան պայմաններ»։
comment.count (0)