Երևանի բոլոր զբոսայգիները կգույքագրվեն. Հայկ Մարության |lragir.am|
09:23 - 22 մարտի, 2019

Երևանի բոլոր զբոսայգիները կգույքագրվեն. Հայկ Մարության |lragir.am|

Երևանի բոլոր այգիները կգույքագրվեն, հայտնաբերված խախտումներն էլ կուղարկվեն դատախազություն:

Այս մասին Երևանի քաղաքապետարանում հրավիրված արտահերթ նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանի ելույթին՝ կապված Կիրովի անվ. մանկական զբոսայգու անմխիթար վիճակի հետ:

«Կիրովի այգին մեր ուշադրության կենտրոնում է արդեն երեք ամիս, և այգում այդ շինությունները, ցավոք, իրականացվել են մինչև մեր քաղաքային իշխանություն դառնալը: 2002 թվականից այն տրված է վարձակալության՝ 50 տարի ժամկետով, և որպես պայմանագրի կողմ Երևանի քաղաքապետարանն այստեղ շատ թույլ է»,-ասաց Մարությանը՝ վստահեցնելով, որ բոլոր լծակներն օգտագործվելու են ամենը կարգի բերելու համար:

lragir.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել