Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունն առաջարկում է անվանափոխել Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցը
09:12 - 22 մարտի, 2019

Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունն առաջարկում է անվանափոխել Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցը

Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունը հանդես է եկել Երևանում 2015 թվականից գործող Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցը վերանվանելու նախաձեռնությամբ:

Երևանի ավագանու արտահերթ նիստում ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն ասաց, որ առաջարկվում է Երևանին պատկանող դպրոցն անվանափոխել «Հայ-ռուսական գեղասահքի դպրոց» անվամբ:

«Նախագծի անհրաժեշտությունն առաջացել է ՌԴ Դաշնային ժողովի հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ Իրինա Ռոդնինայի՝ Բաքվում արած հայտարարությունից հետո: Բաքվում հանկարծ նա դարձել է «ցեղասպանագետ»՝ խոսելով հայերի գործած «հանցանքների», Խոջալուի դեպքերի մասին միջազգային իրազեկվածության բարձրացման անհրաժեշտության մասին: Նախագիծը պատրաստ է, մենք առաջարկում ենք մյուս երկու խմբակցություններին միանալ նախագծին, ինչը հնարավորություն կտա հարցը բերել օրակարգ:

Նիստի ընթացքում ավագանու մյուս երկու խմբակցություններն իրենց համաձայնությունը տվեցին հարցը օրակարգ ներառելու համար:

armenpress.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել