Դատավոր Աննա Դանիբեկյանը տուգանել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին։ Այս մասին հայտնել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի մամուլի քարտուղար Էլինա Սահակովան:
«Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը, ում վարույթում քննվում է ԵԴ/0253/01/19 գործը, որոշում է կայացրել տուգանել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Հովհաննես Խուդոյանին և Հայկ Ալումյանին՝ յուրաքանչյուրին 50 հազար դրամի չափով։
Դատական սանկցիա կիրառելու վերաբերյալ դատական ակտը հրապարակվել է այսօր։ Նշենք, որ սույն դատական ակտը ենթակա է բողոքարկման վերադաս ատյանում։
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 22-ին»,- նշել է նա։
comment.count (0)