factor.am: Փետրվարի 18-ին Դոնբասում արդեն 20 անգամ խախտվել է «լռության» ռեժիմը։ Հրթիռակոծությունն իրականացվել է նաև Մինսկի համաձայնագրերով արգելված զենքերից։ Korrespondent-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Օպերատիվ շտաբի մամուլի կենտրոնը։
«Այսօր առավոտյան ժամը 9-ի դրությամբ՝ ռուսական օկուպացիոն զորքերի կողմից արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման 20 դեպք, որից 15-ը՝ մինսկյան պայմանագրերով արգելված զենքի կիրառմամբ»,- ասվում է զեկույցում։
Գնդակոծության ժամանակ օգտագործվել են 122 մմ տրամաչափի հրետանային համակարգեր, 120 մմ և 82 մմ տրամաչափի ականանետներ։
«Իրավիճակի ամբողջ ցինիզմ այն է, որ հակառակորդը հրետանային կրակ է բացում բնակեցված վայրերից և իր հրետանային համակարգերը տեղակայում է բնակելի շենքերի մոտ»,- ասել են Օպերատիվ շտաբից:
comment.count (0)