Դոնեցկի կառավարության շենքի մոտ ուժգին պայթյուն է որոտացել
20:35 - 18 փետրվարի, 2022

Դոնեցկի կառավարության շենքի մոտ ուժգին պայթյուն է որոտացել

Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության կառավարության շենքի մոտ որոտացել է ուժեղ պայթյուն։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ այս մասին հայտնում է Դոնեցկի լրատվական գործակալությունը։

Ինչպես պարզաբանել է հրադադարի ռեժիմի վերահսկման և համակարգման համատեղ կենտրոնում ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության ներկայացուցչությունը Telegram-ի իր ալիքում՝ «ժամը 19:00-ի սահմաններում մեքենա է պայթեցվել կառավարության շենքի մոտ գտնվող ավտոկայանատեղիում»։ Պայթյունը, ինչպես պարզաբանում է գրասենյակը, «լսել է ամբողջ քաղաքը»։ Դեպքի վայր է մեկնել արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցը։

Ուղերձում քաղաքացիներին կոչ է արվում «պահպանել հանգստություն, լինել զգոն, ինչպես նաև հնարավորինս բացառել քաղաքում տեղաշարժը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել