Թուրքիայում մեկնարկել են լայնամասշտաբ զորավարժություններ |ermenihaber.am|
05:55 - 14 մայիսի, 2019

Թուրքիայում մեկնարկել են լայնամասշտաբ զորավարժություններ |ermenihaber.am|

ermenihaber.am: Մայիսի 13-ին Թուրքիայում մեկնարկել են երկրի պատմության մեջ ամենալայնամասշտաբ ծովային պլանավորված զորավարժությունը։

Զորավարժությունն միաժամանակ ընթանում է միանգամից 3 ծովերում (Միջերկրական, Սև, Էգեյան)։

Զորավարժությանը մասնակցում է 131 ռազմանավ (ֆրեգատ, կորվետ), 57 ինքնաթիռ և 33 ուղղաթիռ, ինչպես նաև սուզանավեր։ Մասնավորապես զորավարժությանը մասնակցելու են F-16 կործանիչ և F-14 ռազմական ինքնաթիռներ, ինչպես նաև պարեկային ուղղաթիռներ։ Զորավարժություններին մասնակցում է 25.900 զինանձնակազմ։

Ուշագրավ է, որ hիմնականում օգտագործվելու են թուրքական արտադրության զինատեսակներ։ Գործի են դրվելու նաև ռազմանավերի վրա տեղադրված տեղական ՀՕՊ համակարգեր, UMTAS տեսակի հրթիռներ և այլ զինատեսակներ։

Զորավարժություններին հետևում են Թուրքիայի զինված ուժերի բարձրաստիճան զինվորականներ։ Զորավարժությունները ավարտվելու են մայիսի 25-ին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել