ՊՆ-ն օրենքի փոփոխություն է առաջարկում, որով ԳՇ պետը կհամարվի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ
11:59 - 23 փետրվարի, 2022

ՊՆ-ն օրենքի փոփոխություն է առաջարկում, որով ԳՇ պետը կհամարվի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ

Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով, ի թիվս այլ կարգավորումների, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը կհամարվի Պաշտպանության  նախարարի առաջին տեղակալ։

Որոշման նախագծի հիմնավորման համաձայն՝ նախատեսվում է նոր խմբագրությամբ շարադրել պաշտպանության ոլորտում Կառավարության լիազորությունները, դրանցում առանձին սահմանել իրավասությունները, ավելացնել ՀՀ անվտանգության խորհրդի կողմից ընդունվող ակտերի շրջանակը, պաշտպանության և ՀՀ զինված ուժերի, այլ զորքերի, տնտեսության գործունեությունը, զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի բնագավառը կարգավորող մի շարք հիմնարար պլաններ և ծրագրեր ներառելով մեկ ընդհանուր՝ ՀՀ պաշտպանության պլանում։

Բացի դրանից՝ խմբագրվում և հստակեցվում են վարչապետի, պաշտպանության նախարարության, Զինված ուժերի գլխավոր շտաբի, պաշտպանության նախարարի ու ԶՈՒ գլխավոր շտաբի պետի լիազորությունների շրջանակը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը նախատեսվում է որպես ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ինչպես նաև հիմքեր են ստեղծվում ՀՀ պաշտպանության նախարարի այլ տեղակալների պաշտոններն ըստ անհրաժեշտության ևս զինվորական պաշտոններ նախատեսելու ուղղությամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել