Ուկրաինայում արտակարգ դրություն է մտցվում |factor.am|
16:16 - 23 փետրվարի, 2022

Ուկրաինայում արտակարգ դրություն է մտցվում |factor.am|

factor.am: Ուկրաինայում արտակարգ դրություն է մտցվում: Փետրվարի 23-ին Անվտանգության խորհրդի նիստից հետո այս մասին հայտարարել է երկրի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ղեկավար Ալեքսի Դանիլովը, գրում է korrespondent-ը։ Նա պարզաբանել է, որ արտակարգ դրություն է մտցվում բոլոր շրջաններում՝ բացառությամբ Դոնեցկի և Լուգանսկի շրջանների, քանի որ այդ ռեժիմն այնտեղ գործում է 2014 թվականից։

«Արտակարգ դրությունը գործնականում արմատական ազդեցություն չի ունենա մեր կյանքի վրա, իրավիճակը կմշակվի հնարավորինս ճիշտ»,- ասել է Դանիլովը։ Նա նաև թվարկել է արտակարգ միջոցառումները․ հասարակական կարգի պահպանության ուժեղացում, տրանսպորտի տեղաշարժի սահմանափակում և դրա ստուգում, քաղաքացիների փաստաթղթերի ստուգում։ Դանիլովի խոսքով՝ արտակարգ դրությունը կփոխվի՝ կախված որոշակի տարածքներից։

Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին կսահմանվի արտակարգ դրության խստացում։ Պաշտոնյան հայտնել է նաև, որ ռազմական դրություն մտցնելու մասին որոշումը դեռ չի կայացվել, զորահավաքի մասին որոշում նույնպես դեռ չկա։ Արտակարգ դրությունը նախատեսվում է մտցնել 30 օրով, որը կարող է երկարացվել մինչև 60 օր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել