tert.am: Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների կարգավորումը ցանկության դեպքում հնարավոր է, Ռուսաստանը երբեք չի կորցրել նման ցանկությունը. այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբին տված հարցազրույցում:
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է հարաբերություններ կառուցել, բայց ոչ ի վնաս իր շահերի:
«ՌԴ-ն հարաբերություններ կկառուցի այլ երկրների հետ՝ ելնելով ռուսական պետության շահերից: Եթե Ռուսաստանի Դաշնության հակառակորդները ցանկանում են սրել իրավիճակը, թող այդպես լինի, բայց Ռուսաստանը միշտ արձագանքելու է ցանկացած մարտահրավերի: Երբ Ռուսաստանի հակառակորդները գիտակցեն ցանկացած մարտահրավերին արձագանքելու նրա պատրաստակամությունը, նրանք կհասկանան, որ փոխզիջումներ փնտրելու ժամանակն է», - ասել է Պուտինը:
comment.count (0)