Վիտալի Բալասանյանի հայտարարությունը վիրավորել է մեր հանրային ինքնասիրությունը. Անդրանիկ Քոչարյան |aysor.am|
08:12 - 13 մայիսի, 2019

Վիտալի Բալասանյանի հայտարարությունը վիրավորել է մեր հանրային ինքնասիրությունը. Անդրանիկ Քոչարյան |aysor.am|

aysor.am։ Վիտալի Բալասանյանը՝ որպես անվտանգության խորհրդի քարտուղար, պետք է չանի հայտարարություններ, որոնք կարող են թուլացնել մեր անվտանգությունը, ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Բալասանյանի այն հայտարարությանը, թե լավ կլիներ, որ Արցախի հանրապետության նախագահների դիմումը՝ ազատ արձակել Քոչարյանին, հարգվեր:

«Իրավունք չունի որևէ պաշտոնյա նման քաղաքական հայտարարություններով հանդես գալ, որը թուլացնում է մեր երկու պետությունների անվտանգության համակարգը», - ասաց Քոչարյանը:

Անդրադառնալով վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի արձագանքին, ով Բալասանյանի հայտարարությունը որակել էր տարօրինակ՝ նշելով, որ նման կարգի բարձրաստիճան պաշտոնյան պետք է իր խոսքում պահպաներ անհրաժեշտ զսպվածություն, Քոչարյանն ասաց, որ պատշաճ է համարում տվյալ արաձագանքը.

«Այդ պահվածքը, եթե նկատում եք, մեր հանրության վրա որոշակի բացասական ազդեցություն է թողել, և դա ոչ միայն վտանգել է մեր անվտանգության համակարգն, այլև մեր հանրային ինքնասիրությունն է վիրավորել, չի կարելի է այդպիսի բան անել»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել