Հայաստանն ու Բելառուսը գործնական քայլեր կձեռնարկեն համագործակցության առավել ակտիվացման համար. ԱԳՆ
09:53 - 15 մայիսի, 2019

Հայաստանն ու Բելառուսը գործնական քայլեր կձեռնարկեն համագործակցության առավել ակտիվացման համար. ԱԳՆ

Մայիսի 14-ին Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպեց Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ, հայ-բելառուսական միջխորհրդարանական հանձնաժողովի բելառուս համանախագահ Բոլեսլավ Պիրշտուկի, հանձնաժողովի բելառուսական մասի անդամների և քարտուղարի հետ:

Ինչպես հայտնում են ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից, հանդիպմանը երկուստեք ընդգծվեց տարբեր ոլորտներում Հայաստանի և Բելառուսի միջև հարաբերությունների առկա ներուժը՝ շեշտելով փոխադարձ հանձնառությունը գործնական քայլեր ձեռնարկել համագործակցության առավել ակտիվացման, ինչպես նաև օրակարգի հարստացման ուղղությամբ:

Կարևորվեց նաև հայ-բելառուսական միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը խորհրդարանական փոխգործակցության ամրապնդման հարցում, այդ թվում՝ բազմակողմ հարթակներում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել