Գեղարքունիքի մարզ այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 52 տոկոսով․ |lragir.am|
09:07 - 11 մայիսի, 2019

Գեղարքունիքի մարզ այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 52 տոկոսով․ |lragir.am|

lragir.am: Նախորդ տարվա համեմատ այս տարի Գեղարքունիքի մարզ այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 52 տոկոսով, ինչը նշանակում է, որ մարզի նկատմամբ հետաքրքրությունն աճում է: Այս մասին «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» տնտեսական համաժողովի ժամանակ ասաց Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը:

«Եթե ավելի խորանանք թվային վիճակագրության մեջ, կարող ենք ասել, որ մարզը մրցակցային առավելություն ունի նաև առաջարկվող ծառայությունների տեսակետից, որոնք առավել բազմազան են հենց այս մարզում՝ ջրային ժամանց, գյուղական տուրիզմ, մշակութային տուրիզմ: Մարզում արդեն գործում են մոտ 50 հյուրանոցային օբյեկտներ, որոնք առաջարկում են 1450 հյուրանոցային համարներ: Եթե միջինացնենք թվերը, կստացվի, որ մարզը օրական կտրվածքով կարող է ընդունել մոտ 5000 զբոսաշրջիկ»,- ասաց նա:

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն էլ ընդգծեց հեծյալ տուրիզմի զարգացումը մարզում: Նրա խոսքով՝ տարիներ առաջ սկսել են մեկ տուրիստով, հիմա արդեն տասնյակ երկրներից գալիս են Գեղարքունիք ուղղակի ձի վարելու համար: Նաև շատ են գալիս զբոսաշրջիկներ՝ Գեղարքունքիում թռչուններ դիտելու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել