Սիրիայի նախագահն իր վճռական աջակցությունն է հայտնել Ռուսաստանի «հատուկ գործողությանը»
15:21 - 25 փետրվարի, 2022

Սիրիայի նախագահն իր վճռական աջակցությունն է հայտնել Ռուսաստանի «հատուկ գործողությանը»

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զրուցել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ, որը վճռական աջակցություն է հայտնել Ռուսաստանի՝ Դոնբասի պաշտպանության համար իրականացվող հատուկ օպերացիային, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, փոխանցում է ria.ru-ն։ 

«Սիրիական կողմի նախաձեռնությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ասադի հետ։ Սիրիայի նախագահն արտահայտել է իր վճռական աջակցությունը Ռուսաստանի հատուկ գործողությանը՝ պաշտպանելու Դոնբասի Հանրապետության խաղաղ բնակչությանը։ Նա  քննադատել է ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ապակայունացնող քաղաքականությունը, որն իր ժամանակին հանգեցրել է լրջագույն դեգրադացիայի նաեւ Մերձավոր Արեւելքում»,- ասված է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել