Գազի գինը Եվրոպայում պատմական ռեկորդ է գրանցել․ $2200՝ հազար կուբամետրի դիմաց
13:28 - 02 մարտի, 2022

Գազի գինը Եվրոպայում պատմական ռեկորդ է գրանցել․ $2200՝ հազար կուբամետրի դիմաց

Գազի գինը Եվրոպայում հասել է $2200-ի՝ հազար կուբամետրի դիմաց, գրում է ՏԱՍՍ-ը: Նման բան առաջին անգամ է տեղի ունենում՝ 2021-ի դեկտեմբերի 23-ից ի վեր։ Այս մասին վկայում են Լոնդոնի ICE բորսայի տվյալները։

Գազի գների աճը բորսայում պայմանավորված է նրանով, որ Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և  այլ երկրներ հայտարարել են ռուսաստանյան մի շարք իրավաբանական և ֆիզիկական անձանց դեմ պատժամիջոցների սահմանման մասին Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումից հետո։

Բացի այդ՝ գազի գներն աճում են՝ նավթի գներով պայմանավորված, որոնք առավելագույն մակարդակի են հասել՝ 2014 թ-ի հունիսից ի վեր։

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել