«Առատ ձյան պատճառով որոշակի դժվարություններ են առաջացել». ՃՈ-ն զգուշացնում է բարձրադիր մարզեր ուղևորվող վարորդներին
12:55 - 04 մարտի, 2022

«Առատ ձյան պատճառով որոշակի դժվարություններ են առաջացել». ՃՈ-ն զգուշացնում է բարձրադիր մարզեր ուղևորվող վարորդներին

Ճանապարհային ոստիկանությունը զգուշացնում է. Հանրապետությունում տեղացող առատ ձյան պատճառով որոշակի դժվարություններ են առաջացել վարորդների համար։

«Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է հատկապես բարձրադիր մարզեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և, հատկապես ոլորաններով երթևեկելիս, մեքենաների արագությունն ընտրել՝ հաշվի առնելով եղանակային պայմաններն ու ճանապարհածածկույթի վիճակը։

«Մաղթում ենք անվտանգ երթևեկություն»,-նշում են ՃՈ-ից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել