Բանակը քաղաքականացված չի եղել և չի էլ լինի․ ԳՇ պետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Քոչունց |news.am|
13:01 - 05 մարտի, 2022

Բանակը քաղաքականացված չի եղել և չի էլ լինի․ ԳՇ պետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Քոչունց |news.am|

news.am: ԶՈՒ գլխավոր շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Քոչունցը  չի կարծում, որ բանակը քաղաքականացված կդառնա, եթե Գլխավոր շտապի պետը դառնա Պաշտպանության փոխնախարարը: Այս մասին  այսօր` մարտի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց նա` պատասխանելով այն հարցին, թե արդյոք մտավախություն չկա, որ եթե Գլխավոր շտապի պետը դառնա Պաշտպանության փոխնախարարը, ապա բանակը կքաղաքականացվի։

«Բանակը քաղաքականացված չի եղել և չի էլ լինի»,- ասաց նա:

Այսօր Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է․ պաշտպանության նախարարության բարձրաստիճան ղեկավար կազմն այցելել է Եռաբլուր, ծաղիկներ խոնարհել նրա շիրիմին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել