ՌԴ-ն սկսել է ծանր զինատեսակներից հրետակոծել Վոլնովախա քաղաքը․ Իրինա Վերեշուկ
15:48 - 05 մարտի, 2022

ՌԴ-ն սկսել է ծանր զինատեսակներից հրետակոծել Վոլնովախա քաղաքը․ Իրինա Վերեշուկ

Ուկրաինայի ժամանակավոր օկուպացված տարածքների վերաինտեգրման հարցերով նախարար Իրինա Վերեշուկը հայտնել է, որ ժամը 11։45-ին ՌԴ-ն սկսել է ծանր զինատեսակներից հրետակոծել Վոլնովախա քաղաքը․

«Մենք պայմանավորվածություն ունեինք, որ ժամը 9-ից երկու մարդասիրական միջանցք ենք ստեղծելու։ Ես արձանագրում եմ այն փաստը, որ ՌԴ-ն խախտել է պայմանավորվածությունը, նույնիսկ Կարմիր Խաչի միջնորդությամբ չի պահել իր ստանձնած պարտավորությունները»։

Նշենք, որ ՌԴ ՊՆ-ն այսօր առավոտյան հայտնել է, որ Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 10-ից ռուսական կողմը հայտարարում է «լռության ռեժիմ», բացվում են մարդասիրական միջանցքներ՝ Մարիուպոլից եւ Վոլնովախից խաղաղ բնակիչների դուրս գալու համար։ Ուկրաինական կողմն էլ հաստատեց տեղեկությունը։

Ավելի ուշ Մարիուպոլի քաղաքային խորհուրդը հայտարարեց որ ռուսական կողմը չի պահպանում «լռության ռեժիմը» և շարունակում է գնդակոծել ինչպես Մարիուպոլը, այնպես էլ նրա շրջակայքը։ 

ՌԴ ՊՆ-ն քիչ առաջ հաղորդեց, որ «օբյեկտիվ վերահսկողության արդյունքներով (3 անօդաչու թռչող սարք Մարիուպոլի վրա, 2-ը՝ Վոլնովախայի վրա) պարզվել է, որ հումանիտար շարասյուներ չեն ձևավորվել, և հայտարարված «լռության ռեժիմը» ակտիվորեն օգտագործվել է պաշտպանական դիրքերում ուկրաինական զորքերի և ազգային գումարտակների վերախմբավորման համար»։ |ria.ru|


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել