Խրամորթի բնակիչների վրա հակառակորդի կողմից կրակահերթ արձակելու գործը վարույթ է ընդունվել
12:38 - 07 մարտի, 2022

Խրամորթի բնակիչների վրա հակառակորդի կողմից կրակահերթ արձակելու գործը վարույթ է ընդունվել

ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Ասկերանի շրջանի քննչական բաժնում վարութ է ընդունվել Խրամորթ բնակավայրի ուղղությամբ ադրբեջանական դիրքերից կրակոցներ արձակելու մասին գործը:

Կոմիտեի լրատվական ծառայությունից հայտնում են, որ ս.թ. փետրվարի 15-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի մերձակա տարածքում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքից Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից ազգային, ռասսայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթներով, երկու և ավելի աձանց ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, դեռևս չպարզված հրազենից Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի վարչական տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող նույն գյուղի բնակիչներ՝ Ապրես Մինասյանի, Շահեն Բեգլարյանի և տրակտորով հերկ կատարող տրակտորիստ՝ Կարեն Մելքումյանի ուղղությամբ կրակահերթեր արձակելու, սակայն գնդակները միայն տրակտորին դիպչելու և արդյունքում վնասելու պատճառով՝ իրենց կամքից անկախ հանգամանքներում դիտավորությամբ, ապօրինաբար կյանքից զրկելու հանցագործությունն ավարտին չհասցնելու դեպքի առթիվ ՝ ԱՀ քրեական օրենսգրքի 33,103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 14-րդ կետերով հարուցված քրեական գործը:

Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք՝ փետրվարի 15-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում հաղորդում էր ստացվել՝ Ադրբեջանի ԶՈՒ կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման և խաղաղ բնակչությանը հերթական անգամ թիրախավորելու վերաբերյալ:

Գյուղի վարչական տարածքում Խնապատ գյուղի բնակիչների վրա՝ տրակտորով հերկ կատարելու ժամանակ հակառակորդի մարտական դիրքից  արձակված կրակոցներից վնասվել է տրակտորի հետևի անվադողը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել