Վթարի հետևանքով Արցախում մայրուղային գազատարը վնասվել է
11:38 - 08 մարտի, 2022

Վթարի հետևանքով Արցախում մայրուղային գազատարը վնասվել է

Արցախում մայրուղային գազատարը վնասվել է, ինչի հետևանքով խափանվել է գազամատակարարումը:

Այս մասին հայտնում է «Արցախգազ» ՓԲԸ-ից:

««Արցախգազ» ՓԲԸ-ն գազասպառող բաժանորդներին իրազեկում է, որ վթարը տեղի է ունեցել գիշերը՝ ժամը 01:00-ի սահմաններում, ինչի հետևանքով վնասվել է մայրուղային գազատարը։ Ընկերության փորձագետների կողմից կատարվում է ուսումնասիրություն՝ գազամատակարարումը հնարավորինս արագ վերականգնելու համար»,- ասված է հաղորդագրությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել