Դավիթ Գալստյանը 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի |factor.am|
15:32 - 14 մարտի, 2022

Դավիթ Գալստյանը 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի |factor.am|

factor.am: Վերաքննիչ քրեական դատարանը՝ Մնացական Հարությունյանի նախագահությամբ, քիչ առաջ որոշում կայացրեց 50 միլիոն ՀՀ դրամ դրավի դիմաց ազատ արձակել զենքի մատակարարմամբ զբաղվող Պատրոն Դավո մականվամբ հայտնի գործարար Դավիթ Գալստյանին։ Այս մասին տեղեկացրեց պաշտպան Արմեն Անդրիկյանը։ Նրա փոխանցմամբ՝ խափանման միջոց կալանքի դեմ բերված բողոքում իրենք դատարանին գրավի սահմանաչափ չէին միջնորդել, այն թողնելով դատարանի հայեցողությանը։

«Այս պահին դատարանի որոշումը մեր ձեռքին է, սահմանված գրավի գումարը՝ ևս, զբաղվում ենք վճարման գործընթացով, որ պարոն Գալստյանը րոպե առաջ ազատության մեջ լինի»,- նշեց պաշտպանը։

Հիշեցնենք՝ Գալստյանն անցնում է ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով՝ ռազմամթերքի ձեռքբերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների, մասնավորապես, անորակ, անպիտան հրթիռներ ձեռք բերելու փաստով։ Քրեական գործի շրջանակներում բացի Դավիթ Գալստյանից մեղադրանք է առաջադրվել յոթ անձի, այդ թվում՝ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել