Նույնիսկ հավատարմագրային կառավարման հանձնելուց հետո սեփականատերը ձեռնարկատեր է հանդիսանում |lragir.am|
16:49 - 07 մայիսի, 2019

Նույնիսկ հավատարմագրային կառավարման հանձնելուց հետո սեփականատերը ձեռնարկատեր է հանդիսանում |lragir.am|

lragir.am: Զրույց «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը

Պարոն Սահակյան, ինչպե՞ս եք գնահատում Գագիկ Ծառուկյանի պատասխանը Արարատ Միրզոյանին։ Տեսակետ կա, որ այս քայլերը ուշացած են, պետք է մինչեւ ընտրություններ այս հարցերի մասին բարձրաձայնեիք։ Համամի՞տ եք արդյոք այս դիրքորոշմանը։

Նման տեսակետ հայտնողները, հավանաբար, ծանոթ չեն նախկինում ծավալած մեր գործունեության հետ։ Տարիներ ի վեր մենք դրա մասին բարձրաձայնում ենք տարբեր հարթակներում, տարբեր կերպ։ Ավելին՝ մենք չենք սահմանափակվել միայն հարցի մասին բարձրաձայնելով։ Մենք դա մեզ և խնդիրը իրենցը համարող մարդկանց համար քաղաքական օրակարգ ենք դարձրել հեղափոխական գործընթացների օրերին։ Ավելին՝ մենք դրանով էլ չենք սահմանափակվել և մի շարք ընկերների հետ հիմնել ենք «Վերջ օլիգարխիային» նախաձեռնությունը, որը հանդիպումներ է ունեցել նախկին գումարման ԱԺ-ի «Ելք» խմբակցության, 7-րդ գումարման ԱԺ-ի Լուսավոր Հայաստան, Բարգավաճ Հայաստան խմբակցությունների հետ։ Ավելին՝ մենք, Արդարադատության նախարարության հետ համատեղ, օրենսդրական նախագիծ ենք հեղինակել, որը ներկայացվել է այդ հանդիպումներում։ Այնպես որ, սխալ կլինի մեր պատմությունը սկսել ԱԺ նախագահին ու ՀՀ գլխավոր դատախազին ուղղված դիմումներից։ Եվ մեր կարծիքն է, որ այս հարցը ուշացած չէ այնքան ժամանակ, քանի դեռ պետական կառավարման համակարգի և բիզնեսի միջև այդպիսի սերտաճում կա։

Ինչ վերաբերվում է Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, ապա պետք է ասել, որ դա ընդամենը նրա կարծիքն է ստեղծված իրավիճակին։ Եվ նշել, թե դա «սպառիչ պատասխաններ են», առնվազն իրականությանը չի համապատասխանում։ Ավելին՝ նույնիսկ այդ պատասխանի մեջ պարոն Ծառուկյանը նշել է մի կետ, որը ուղիղ հակասում է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի պահանջներին։ Նա նշել է, որ ձեռնարկության կառավարման վերաբերյալ որոշում է կայացրել, ինչն, ըստ վերոնշյալ օրենքի, ուղիղ մատնանշում է, որ նա զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ։ Այսպիսով, կարելի է այդ պատասխանը բնորոշել որպես ինքնախոստովանական ցուցմունք։

«Քաղաքացու որոշումը» այս հայտարարության հետ կապված նոր քայլեր կձեռնարկի՞։

Ես, որպես անհատ, որպես կուսակցության պատասխանատու անձանցից մեկը, իմ դիրքորոշումը հրապարակային հայտնել եմ։ Այդպես են վարվել նաև շատ այլ կուսակցականներ։ Բայց ընդհանուր կուսակցությունը չի կարող ամեն առանձին անհատի հայտարարության հետ կապված մի քայլ ձեռնարկի կամ մի հայտարարություն տարածի։ Կուսակցությունը տրամադրված է սպասել ԱԺ նախագահին, ՀՀ գլխավոր դատախազությանը, ԱԺ բոլոր 3 խմբակցություններին ուղղված մեր դիմումների պաշտոնական պատասխաններին, որպեսզի գնահատենք՝ որտեղ ենք հիմա, ինչ գործընթացներ ենք նպատակահարմար գտնում գեներացնել։ Ըստ օրենքի` այդ պատասխանները պետք է տրվեն 5 օրվա ընթացքում, եթե չի հայտարարվել, որ պատասխանի համար լրացուցիչ ժամանակ է հարկավոր։ Այդպիսի արձագանք չի եղել, և մենք մոտ օրերս սպասում ենք նշված դիմումների պատասխաններին, ինչից հետո կհայտարարենք մեր հետագա քայլերի մասին։

 

Շարունակությունը՝ այստեղ

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել