Կառավարությունը կհատկացնի 67 մլն դրամ Սյունիքի 13 բնակավայրերում դպրոցների կառուցման նախագծեր մշակելու համար |armenpress.am|
12:45 - 17 մարտի, 2022

Կառավարությունը կհատկացնի 67 մլն դրամ Սյունիքի 13 բնակավայրերում դպրոցների կառուցման նախագծեր մշակելու համար |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը ավելի քան 67 միլիոն դրամ կհատկացնի Կապան խոշորացված համայնքի 13 բնակավայրի դպրոցների շենքային պայմանների բարելավման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության ծառայությունների ձեռքբերման համար: Կառավարությունը նման որոշում ընդունեց մարտի 17-ի հերթական նիստում։

«Դրանք են Աճանանի, Օխտարի, Արծվանիկի, Գեղանուշի, Սյունիքի, Եղեգի, Ծավի, Ճակատենի, Ներքին Հանդի, Շիկահողի, Վերին Խոտանանի, Դավիթ Բեկի և Եղվարդի միջնակարգ դպրոցները, որտեղ նախատեսվում է ունենալ արդիական շենքային և գույքային պայմաններ՝ համապատասխան լաբորատորիաներով, մարզադահլիճներով և այլ անհրաժեշտ պայմաններով, որտեղ կկազմակերպվեն դպրոցական, նախադպրոցական, ինչպես նաև լրացուցիչ կրթական ծրագրեր, օրինակ՝ արհեստագործական, ըստ համայնքների կարիքների»,- ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։

Նա նշեց, որ այդ արդիական պայմանները կծառայեն նաև որպես բնակավայրի մշակութային, սպորատային, ժամանցային միջավայր՝ դառնալով համայնքային ժամանակակից կենտրոններ։

Նախագծով նախատեսվում է նաև գումար հատկացնել ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի «Ճանապարհաշինարարներ» արձանի տարածքի լուսավորության ցանցի իրականացման աշխատանքների ձեռքբերման համար:

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով նախատեսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (որպես ԲԳԿ) 2022 թվականի բյուջեն ավելացնել 67,125.1 հազար դրամ գումարով՝ (60,060.0 հազար դրամը՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով և 7,065.1 հազար դրամը՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով): Նախագծով նախատեսվում է 60,060.0 հազար դրամ գումարը հատկացնել ՀՀ քաղաքաշինության կոմիտեին՝ Կապան խոշորացված համայնքի գյուղական բնակավայրերից ընտրված թվով 13 բնակավայրի դպրոցների շենքային պայմանների բարելավման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության ծառայությունների ձեռքբերման համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել