ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպել է ԳԴՀ Տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության պետքարտուղարի հետ. կողմերը քննարկել են տնտեսական համագործակցության հեռանկարները
13:11 - 22 մարտի, 2022

ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպել է ԳԴՀ Տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության պետքարտուղարի հետ. կողմերը քննարկել են տնտեսական համագործակցության հեռանկարները

Մարտի 22-ին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Բեռլինում հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության պետքարտուղար Նիլս Աննենի հետ։

Կողմերը քննարկել են Հայաստան-Գերմանիա տնտեսական և տեխնիկական համագործակցության հետագա զարգացման հեռանկարները։

Երկուստեք ընդգծվել է Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների շարունակական զարգացման կարևորությունը։

Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները երկկողմ և բազմակողմ հետաքրություն ներկայացնող հարցերի շուրջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել