Ադրբեջանի առաջարկած 5 կետերի վերաբերյալ ոչինչ չասվեց. Գեղամ Մանուկյանը՝ փակ նիստի մասին |factor.am|
17:58 - 22 մարտի, 2022

Ադրբեջանի առաջարկած 5 կետերի վերաբերյալ ոչինչ չասվեց. Գեղամ Մանուկյանը՝ փակ նիստի մասին |factor.am|

factor.am: Որևէ նոր բան չի հնչել փակ նիստում, բացի մեկ-երկու փոքր դրվագից: Այսօր ԱԺ փակ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Բանակցային պրոցեսից, առաջարկներից, Ադրբեջանի 5 կետերին ի պատասխան՝ հակական կողմի որրևէ դիտողության կամ առաջարկի մասին ոչինչ չասվեց:

Այն, ինչ երեկ ԱԺ հանձնաժողովում Արարատ Միրզոյանի հետ հարցուպատասխանի ժամանակ հնչել է, նույնի կրկնությունը եղավ նաև փակ նիստում: Իշխանության կողմից որևէ ռեալ պարզաբանում հավանական բանակցային պրոցեսի մասին, որևէ հիմնարար տեղեկություն չեղավ»,- նշեց Մանուկյանը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ միգուցե իշխանությունն ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներին չի վստահում՝ կարծելով, որ արտահոսքեր կլինեն, Մանուկյանն արձագանքեց.

«Փակ նիստերից արտահոսքեր չեն եղել, Հայաստանի պատմության մեջ այդպիսի դեպքեր գրեթե չեն եղել, ես մեկ դեպք եմ հիշում նախկին խորհրդարանից, երբ եղել է փակ նիստ և պատգամավորներից արտահոսք է եղել»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել