Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ՌԴ զորքերի ներխուժումից հետո երկիրը գոյության շեմին է
 |tert.am|
18:22 - 22 մարտի, 2022

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ՌԴ զորքերի ներխուժումից հետո երկիրը գոյության շեմին է |tert.am|

tert.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսակապով ելույթ է ունեցել Իտալիայի խորհրդարանում՝ հայտարարելով, որ «ՌԴ զորքերի ներխուժումից հետո երկիրը գոյության շեմին է»:

Ինչպես գրում է Daily Mail-ը, նա իտալացի պատգամավորներին խնդրել է նոր պատժամիջոցներ սահմանել ռուսական տնտեսության դեմ՝ ընդգծելով, որ միայն Կրեմլի վրա ճնշումն ավելացնելու դեպքում է հնարավոր դիմանալ հարձակմանը:

«Ռուսական զորքերի համար Ուկրաինան Եվրոպայի դարպասն է, ուր նրանք ցանկանում են ներխուժել: Բայց բարբարոսությանը չպետք է թույլ տրվի ներս անցնել: Մենք գոյատևման շեմին ենք»,-ասել է Ուկրաինայի նախագահը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել