Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։
Մխիթար Հայրապետյանը Վահագն Խաչատուրյանին է ներկայացրել հիմնադրամի ընթացիկ ծրագրերն ու առաջիկա անելիքները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել կրթության, գիտության և նոր տեխնոլոգիաների ոլորտներում հիմնադրամի ծավալած գործունեությանը:
Երկուստեք կարևորվել է հիմնադրամի ծրագրերում Սփյուռքի մեր հայրենակիցների ներգրավումը:
ՀՀ նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցելու հիմնադրամի ծրագրերին՝ կարևորելով որակյալ կրթական ծրագրերի իրականացումը:
comment.count (0)