Մանդատ պահելու խնդիր չկա. սպասում ենք իրավապահներին պատասխանին. Գագիկ Ծառուկյան |news.am|

07:53 - 10 մայիսի, 2019

news.am։ «Մանդատ պահելու խնդիր չկա»: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն` անդրադառնալով փաստին, որ իրեն մանդատից զրկելու վերաբերյալ «Քաղաքացի որոշում» կուսակցության կողմից ՀՀ գլխավոր դատախազին ուղղված փաստաթղթերը փոխանցվել են ՀՔԾ:

«Ես չգիտեմ՝ ինչ է ընթանում, պարոն վարչապետն ասաց, որ հարցը տված է իրավապահ մարմիններին, համապատասխան կնայեն, ըստ օրենքի, ըստ կետի կպատասխանեն:

Այնպես որ օրենքի առաջ բոլորը հավասար են, ըստ օրենքի, ըստ կարգի, ոչ թե ցանկացած քնից արթնացողը անհիմն հայտարարություններ պետք է անի, այլ ըստ օրենքի կասեն, մենք սպասում ենք»,-ասաց Ծառուկյանը՝ հավելելով, որ մանդատ պահելու խնդիր ինքը չունի. «Ինչ որոշում կլինի, կլինի ըստ օրենքի, ըստ Սահմանադրության»:

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու գործընթաց սկսելու հարցով «Քաղաքացու որոշում» կուսակցության հաղորդման հիման վրա ՀՔԾ–ում նյութեր են նախապատրաստվում:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել