Արմեն Գրիգորյանը Լիտվայի նախագահի խորհրդականին ներկայացրել է իրավիճակը Հարավային Կովկասում
09:41 - 01 ապրիլի, 2022

Արմեն Գրիգորյանը Լիտվայի նախագահի խորհրդականին ներկայացրել է իրավիճակը Հարավային Կովկասում

Մարտի 31-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Լիտվայի Հանրապետություն այցի շրջանակներում հանդիպել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի ազգային անվտանգության գծով գլխավոր խորհրդական Կեստուտիս Բուդրիսի հետ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ: ԱԽ քարտուղարը ներկայացրել է իրավիճակը Հարավային Կովկասում և Հայաստանի դիրքորոշումները տարածաշրջանային խնդիրների կարգավորման վերաբերյալ:

Կարևորելով Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումները՝ կողմերն ընդծել են դրանց նշանակությունը երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև կեղծ տեղեկատվության ռիսկերը և ԱԽ քարտուղարը մանրամասն ներկայացրել է հերքող փաստեր՝ Հայաստանի վերաբերյալ տարածվող կեղծ լուրերի մասին:

Կողմերը պայմանավորվել են համագործակցել կեղծ լուրերի դեմ պայքարի շրջանակներում: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել