Մեկնարկել է ապօրինի տեղադրված և տիրազուրկ արտաքին գովազդային վահանակների ապամոնտաժումը
12:18 - 04 ապրիլի, 2022

Մեկնարկել է ապօրինի տեղադրված և տիրազուրկ արտաքին գովազդային վահանակների ապամոնտաժումը

Ապրիլի 1-ից Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությունը Երևանի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի հետ համատեղ նախաձեռնել է Երևան համայնքի վարչական տարածքում ապօրինի կերպով տեղադրված, ինչպես նաև տիրազուրկ արտաքին գովազդների ապամոնտաժումը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ գործընթացը մեկնարկել է Նոր Նորքից և կիրականացվի բոլոր վարչական շրջաններում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել