tert.am: Հակակոռուպցիոն կոմիտեն առարկություն է ներկայացրել Հովիկ Աբրահամյանի տան գործով քննիչին վարույթից հեռացնելու մասին դատախազի որոշման դեմ:
Այս մասին լուրը հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
«Գործը հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել տվյալ գործով քննիչին վարույթից հեռացնելու մասին, և Հակակոռուպցոին կոմիտեի կողմից առարկություն է ներկայացվել դատախազի այդ որոշման դեմ»,–հայտնեցին Հակակոռուպցոին կոմիտեից։
Հիշեցնենք, որ նախկին վարչապետ Հովիկ Աբարահամյանի առանձնատունը գտնվում էր արգելանքի տակ,քանի որ քրեական գործով ճանաչվել էր իրեղեն ապացույց։
Նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը դատարանից պահանջել էր չեղարկել առանձնատան վրա դրված սահմանափակումները, դատարանը որոշել էր բավարարել հայցը, և մինչ Դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել, Հակակոռուպցոին կոմիտեի քննիչը, ըստ Դատախազության տարածած հաղորդագրության, առանց հսկող դատախազին իրազեկելու, չսպասելով բողոքարկման ժամկետի ավարտին, գրություն ուղարկել ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարին՝ վերացնելու քրեական գործով Ա. Աբրահամյանին պատկանող հողամասի նկատմամբ կիրառված սահմանափակումները: Արդյունքում նշված անշարժ գույքը վաճառվել էր։
Ի պատասխան Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարել է, որ կոմիտեն գործում է միայն օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում։
Այժմ, դատախազը քննիչին հեռացրել է վարույթից։
comment.count (0)