Հովիկ Աբրահամյան

Հովիկ Արգամի Աբրահամյան, (հունվարի 24, 1958, Մխչյան գյուղ, Արարատի մարզ), Հայաստանի պետական եւ կուսակցական գործիչ, ՀՀ նախկին վարչապետ եւ ՀՀ ԱԺ նախկին նախագահ, նախկին պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախկին առաջնորդներից, խոշոր բիզնեսմեն։ 1980-1984 թվականներին սովորել է Երեւանի ավտոճանապարհային տեխնիկումում։

1995 թվականին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի առաջին գումարման պատգամավոր։ Նույն թվականին ստացել է Արտաշատի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահի պաշտոնը։ 1996 թվականից մինչեւ 1998 թվականը եղել է Արտաշատի համայնքապետը։ 1998 թվականին Հովիկ Աբրահամյանը նշանակվել է Արարատի մարզպետ։ 2000-2002 թվականին եղել  է Քաղաքաշինական գործունեության եւ տարածքային վարչության կենտրոնացման գծով նախարար։ Հովիկ Աբրահամյանը որպես՝ նոր գերատեսչության ղեկավար, ընդգրկվել է Հայաստանի Անվտանգության խորհրդի կազմը։ Նրան են տրվել նաեւ տասը մարզերի եւ Երեւան քաղաքի տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների գործունեության անմիջական վերահսկողության իրականացման պարտականությունները։ 2000-2008 թվականներին Հովիկ Աբրահամյանը եղել է Տարածքային կառավարման նախարար։

2007-2008 թվականներին զբաղեցրել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնը։ 2008 թվականի ապրիլի 21-ին- սեպտեմբերի 5 եղել  է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար։

2012 թվականի մայիսի 31-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Հովիկ Աբրահամյանն ընտրվեց Հայաստանի Հանրապետության հինգերորդ գումարման Ազգային ժողովի նախագահ: 2014 թվականի ապրիլի 13-ին նշանակվել է ՀՀ վարչապետ։
Հրաժարական է ներկայացրել 2016 թվականի սեպտեմբերի 8-ին կայացած կառավարության նիստի ժամանակ։ 2017 թվականի հունվարի 25-ին Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ լքում է Հայաստանի Հանրապետական կուսակցության շարքերը, բայց շարունակելու է զբաղվել ակտիվ քաղաքականությամբ: Ամիսներ անց նա արդեն դուրս էր եկել ՀՀԿ-ից ու քաղաքականությունից։

Հովիկ Աբրահամյանի՝ ապօրինի սեփականաշնորհած 4 հա անտառը կվերադարձվի պետությանը 
 |hetq.am|

Հովիկ Աբրահամյանի՝ ապօրինի սեփականաշնորհած 4 հա անտառը կվերադարձվի պետությանը |hetq.am|

hetq.am: Մարմարիկի ջրամբարի մոտ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից ապօրինի սեփականաշնորհված անտառը կվերադարձվի պետությանը։ Որոշումը կայացրել է Հակակոռուպցիոն դատարանը։ Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վարորդի՝ Գրիգոր Գևորգյանի անունով գրանցված 4 հեկտար հողատարածքը գտնվում է Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Արտավազ բնակավայրի տարածքում։ Ամբողջությամբ խիտ ծառածակույթով անտառը սեփականաշնորհվել էր 2007 թ․-ին։ Հողը ապօրինի կազմակերպված աճուրդում նախ գնել է Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Մարզպետ Գարեգինյանը։ Այնուհետև, կողք կողքի գտնվող երկու հողատարածքը (2 հա + 2 հա) պաշտոնյան վաճառքի պայմանագրով փոխանցել է Հովիկ Աբրահամյանի վարորդ Գրիգոր Գևորգյանին։ Այս և մի շարք այլ պատմություններում Հովիկ Աբրահամյանին ներկայացնում է վարորդը՝ Գրիգոր Գևորգյանը։ Դատական ակտերը կարող են բողոքարկվել։ Հակակոռուպցիոն դատարանում կեղծ աճուրդների որոշումները մի քանի տարի է՝ վիճարկում է Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազ Աղավնի Մադոյանը։ Հակակոռուպցիոն դատարանում այս տարի կայացված վճիռներով չեղարկվել է ևս 4.4 հեկտար անտառի սեփականաշնորման որոշում։ Այդ դեպքում անտառ էին սեփականաշնորհել գործարար Սամվել Մայրապետյանը և Քննչական կոմիտեի գլխավոր քարտուղար Կարեն Մարգարյանը (սեփականաշնորհման ժամանակ Կոտայքի մարզպետարանի պաշտոնյա էր)։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
15:09 - 19 հունիսի, 2023
Գործարարի կինը դատարանին խնդրում է թույլ տալ վճարել Հովիկ Աբրահամյանի որդուց գնված առանձնատան համար |hetq.am|

Գործարարի կինը դատարանին խնդրում է թույլ տալ վճարել Հովիկ Աբրահամյանի որդուց գնված առանձնատան համար |hetq.am|

hetq.am: Հակակոռուպցիոն դատարանում մայիսի 16-ին շարունակվեց նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի և նրան փոխկապակցված անձանց դեմ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ներկայացրած հայցադիմումի քննությունը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։ Նախագահող դատավորն էր Կարապետ Բադալյանը։ Նիստի սկզբին Հովիկ Աբրահամյանի թիկնազորի ղեկավար Բագրատունի Բարսեղյանի և պատասխանողներից Աննա Հայրապետյանի ներկայացուցիչներ Լուսնթագ Բեժանյանն ու Սմբատ Մինասյանը միջնորդություն ներկայացրին դատական նիստը հետաձգելու մասին։ Նրանք հայտնեցին, որ դատավորի աշխատակազմի պատճառով չեն կարողացել մինչ օրս ձեռք բերել գործի նյութերը պարունակող լազերային սկավառակները՝ չնայած վճարել են դրանց տրամադրման համար նախատեսված պետական տուրքը։ Մինասյանն ասաց, որ ապրիլի 28-ին վճարել են 14 հազար դրամ տուրք, սակայն այս նիստից 5 օր առաջ՝ մայիսի 11-ին, դատարանը հայտել է, որ վճարումն ամբողջական չի եղել, և ներկայացուցիչներն այսօր վճարել են ևս 1500 դրամ։ Փաստաբանները հայտնեցին, որ դատարանը կարող էր գոնե առաջին վճարված տուրքի չափով տրամադրել նյութեր։ Սմբատ Մինասյանը դժգոհեց նաև, որ նախորդ դատական նիստին էլ դատարանը հարգելի չէր համարել իրենց միջնորդությունը գործի նյութերին ծանոթանալու, պատճենները ստանալու և նիստը հետաձգելու մասին, ինչի հետևանքով նրանք չէին կարողացել միջնորդություններ և այլ հարցերի վերաբերյալ դիրքորոշումներ հայտնել։ Դատավոր Կարապետ Բադալյանը նկատեց, որ լազերային սկավառակների ձեռքբերման համար պետական տուրքի վճարի անդորրագիրն այսօրվա ամսաթվով է։ Նա հայտնեց, որ բարեխիղճ չեն գտնվել պատասխանողների ներկայացուցիչները, որ նիստից 30 րոպե առաջ են անդորրագիրը վճարել, և պնդում են, որ դատավորի աշխատակազմն է մեղավոր։ Դատարանը մերժեց միջնորդությունը։ Հաջորդ միջնորդությունը ներկայացրեց գործում երրորդ անձ ներգրավված գործարար Նարեկ Նալբանդյանի կնոջ՝ Լիլիթ Պետրոսյանի ներկայացուցիչ, փաստաբան Կարեն Տոնոյանը։ Հիշեցնենք, որ Լիլիթ Պետրոսյանը Հովիկ Աբրահամյանի որդուն պատկանող «Մոնումենտի» առանձնատան գնորդն էր։ Ըստ civilnet.am-ի՝ գործարքի գինը 2.5 միլիարդ դրամ էր, որից 48 միլիոն դրամը կանխավճար է եղել, իսկ հիմնական մասը Նարեկ Նալբանդյանի կինը Արգամ Աբրահամյանին պետք է վճարեր մինչև 2022 թ․ օգոստոսի 1-ը։ Սակայն գործարարի կինը սահմանված ժամկետում չէր վճարել 2 միլիարդ 452 միլիոն դրամը։ Այդ իսկ պատճառով 2023 թ․ փետրվարի 8-ին փոփոխություն է կատարվել առուվաճառքի պայմանագրում։ Նոր պայմանավորվածության համաձայն՝ Նարեկ Նալբանդյանի կինը Հովիկ Աբրահամյանի որդուն մինչև 2024 թ․ դեկտեմբերի 31-ը կվճարի 2 միլիարդ 452 միլիոն դրամ։ Լիլիթ Պետրոսյանն այս գործում բարեխիղճ գնորդ է։ Տոնոյանը հայտնեց, որ դատարանն արգելել է Լիլիթ Պետրոսյանին առանձնատան դիմաց վճարումները կատարել և այժմ միջնորդում են հանել այդ արգելքը։ Մեր հարցին, թե ինչու է Լիլիթ Պետրոսյանի շահագրգռվածությունը մեծ, որ վճարումը կատարի այն դեպքում, երբ կա այս դատական գործը, և վերջինիս կողմից վճարումների չկատարելը պայմանագրային պայմանավորվածության խախտում չի համարվի, փաստաբան Կարեն Տոնոյանը նշեց․ «Կա պայմանագիր, որով սահմանված է ժամանակացույց՝ վճարում կատարելու, և Լիլիթ Պետրոսյանը ցանկանում է կատարել իր պայմանագրային պարտավորությունները։ Նա իր կյանքը փորձում է կառուցել իր պարտավորություններին համահունչ»։ Փաստաբանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Արգամ Աբրահամյանի հաշիվների վրա արգելանք դրված է, և Լիլիթ Պետրոսյանի կողմից վճարում կատարելը որևէ կերպ չի կարող խոչընդոտել դատական ակտի կատարմանը։  Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի տեղակալ, դատախազ Տիգրան Ենոքյանն իր մտահոգությունը հայտնեց այն մասին, որ վճարումները կատարելու թույլտվության դեպքում հնարավոր է պայմանավորվածություն ձեռք բերվի Լիլիթ Պետրոսյանի և Արգամ Աբրահամյանի միջև՝ վճարումները այլ հաշվեհամարի կատարելու մասին, ինչպես նաև արտերկրում գրանցված հաշիվների փոխանցելու մասին, ինչը կդժվարացնի կամ անհնար կդարձնի այդ գումարը բռնագանձելը։ Փաստաբան Կարեն Տոնոյանն ասաց, որ Արգամ Աբրահամյանի անունով ցանկացած հաշվեհամար դատարանի կողմից արգելադրված է, և նման վտանգ չկա։ Որևէ երրորդ անձի փոխանցելու հանգամանքը ևս բացառեց փաստաբանը, քանի որ ըստ նրա՝ պայմանագրով նման դրույթ ամրագրված չէ։ Միջնորդության վերաբերյալ դատարանը հարցրեց մյուս պատասխանողների ներկայացուցիչների դիրքորոշումները, սակայն նրանք հայտնեցին, որ միջնորդությունը չեն ստացել։ Դատարանը հայտնեց, որ բոլորին ուղարկվել է միջնորդությունը, և նշեց, որ միջնորդության վերաբերյալ որոշում կկայացնի առանձին ակտի ձևով։ Բագրատունի Բարսեղյանի ներկայացուցիչ Սմբատ Մինասյանը հայտնեց, որ եթե դատարանի կողմից իրենց դիրքորոշման վերաբերյալ հարցումը ձևական բնույթ չի կրում, ապա դատարանը պետք է ժամանակ տա, որ ծանոթանան միջնորդությանը՝ դիրքորոշում հայտնելու համար։ Հաջորդիվ Սմբատ Մինասյանը և Լուսնթագ Բեժանյանը բացարկ հայտնեցին դատավորին։ Նրանք կասկածի տակ դրեցին դատավորի անաչառությունը։ «Պատասխանող կողմը գտնվում է նվազ բարենպաստ վիճակում և հավասար պայմաններ չեն ստեղծվում հայցվորի և պատասխանողների համար՝ իրենց շահերը և իրավունքները պաշտպանելու հարցում, և նման կասկած կարող է առաջանալ նաև անկողմնակալ դիտորդի մոտ»,- ասաց Լուսնթագ Բեժանյանը։ Բացարկի վերաբերյալ միջնորդության որոշումը դատարանը կհայտնի մայիսի 19-ին՝ ժամը 10։30-ին։ Ավելի մանրամասն՝ hetq.am-ում։ 
20:19 - 16 մայիսի, 2023
Հովիկ Աբրահամյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու մեջ

Հովիկ Աբրահամյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու մեջ

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը 2006 թվականից մինչև 2016 թվականի սեպտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում հանդիսանալով հանրային պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձ, անցել է պաշտոնեական լիազորությունները, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու արգելքին հակառակ՝ վստահված անձանց միջոցով մասնակցել է ավազի արդյունահանմամբ զբաղվող «Ավազահատիկ» ՍՊ ընկերության կառավարմանը՝ օրինականացնելով դրա արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքերը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը։ «Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով հիմնավորվել է, որ Հ.Ա.-ն, 1995-2016 թվականների ընթացքում զբաղեցնելով տարբեր պաշտոններ (ՀՀ ազգային ժողովի առաջին գումարման պատգամավոր, Արտաշատի քաղխորհրդի գործկոմի նախագահ, Արտաշատի քաղաքապետ, Արարատի մարզպետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, ՀՀ չորրորդ գումարման ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ ազգային ժողովի նախագահ, ՀՀ վարչապետ) ավազի արդյունահանում իրականացնող «Ավազահատիկ» ՍՊ ընկերության 60 տոկոսի բաժնետեր Գ.Գ.-ի բաժնեմասին ապօրինի տիրանալու և վստահված անձանց միջոցով ընկերության կառավարմանը մասնակցելու դիտավորությամբ, 2006 թվականի վերջից մինչև 2008 թվականի ամառն ընկած ժամանակահատվածում, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների միջոցով խոչընդոտներ է ստեղծել «Ավազահատիկ» ՍՊ ընկերության կողմից Արարատի մարզի Նորամարգ համայնքից վարձակալած 5 հա հողատարածքից օրենքով սահմանված կարգով իրականացվող ավազի արդյունահանումը իրականացնելու համար, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկել արդյունահանումը դադարեցնելու ուղղությամբ: Այդ ընթացքում Հ.Ա.-ի և այլ պաշտոնատար անձանց բանավոր ցուցումով Հ.Ա.-ի եղբայրը՝ Հե.Ա.-ն հանձնարարել է Արարատի մարզի Նորամարգ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Ս.Գ.-ին լուծել համայնքի ու «Ավազահատիկ» ՍՊ ընկերության միջև կնքված պայմանագիրը՝ «Ավազահատիկ» ՍՊ ընկերությանը վարձակալությամբ տրամադրված հողատարածքը ոչ նպատակային շահագործելու պատճառաբանությամբ: Համայնքի ղեկավար Ս.Գ.-ն, մտավախություն ունենալով, որ նշված պահանջը չկատարելու դեպքում իր համար կարող են առաջանալ անբարենպաստ հետևանքներ, ընդհուպ՝ զբաղեցրած պաշտոնից ազատում, 2007 թվականի նոյեմբերի 26-ի թիվ 81 որոշմամբ միակողմանի լուծել է «Ավազահատիկ» ՍՊ ընկերության հետ կնքված վարձակալության պայմանագիրը և, մինչև հողի նպատակային նշանակության փոփոխումը, արգելել է ավազի հանույթը: 2008 թվականի հունիս 11-ին, 24-ին, հուլիսի 2-ին, 7-ին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Հ.Ա.-ն, «Ավազահատիկ» ՍՊ ընկերության 60 տոկոսի բաժնետեր Գ.Գ.-ի ընկերոջ՝ Կ.Կ.-ի միջնորդությամբ, իր աշխատավայրում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, Գ.Գ.-ին ներկայացրել է ապօրինի պահանջ, այն է՝ «Ավազահատիկ» ՍՊ ընկերության 60 տոկոս բաժնեմասը իր եղբոր՝ Հե.Ա.-ի և տվյալ պահին ՀՀ ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցնող Ա.Ս.-ի ներկայացուցչի անվամբ համամասնորեն գրանցելու վերաբերյալ: Գ.Գ.-ն, այլ ելք չունենալով, ընկերության հետագա գործունեությունը շարունակելու նպատակով, ստիպված ընդունել է այդ պահին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Հ.Ա.-ի առաջարկը և իրեն պատկանող բաժնեմասի 30 տոկոսը վաճառել է վերջինիս եղբորը՝ Հե.Ա.-ին, իսկ մյուս 30 տոկոսը՝ Ոստիկանության պետ Ա.Ս.-ի եղբոր՝ Ք.Ս.-ի աներորդուն՝ Խ.Ա.-ին: Այնուհետև, Հ.Ա.-ի եղբայր Հե.Ա.-ն, Նորամարգի գյուղապետարանում հանդիպել է համայնքի ղեկավար Ս.Գ.-ին և վերջինիս հետ ձեռք բերել պայմանավորվածություն՝ 5 հա հողատարածքը վարձակալությամբ կրկին «Ավազահատիկ» ՍՊ ընկերությանը տալու ձևական մրցույթ կազմակերպելու շուրջ: 2008 թվականի հուլիսի 22-ին կայացած ձևական մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել «Ավազահատիկ» ՍՊ ընկերությունը: Դրանից հետո կնքվել է պայմանագիր, որով նշված հողատարածքն ավազի արդյունահանման նպատակով 25 տարի ժամկետով 90 հազար դրամ տարեկան վարձավճարով կրկին վարձակալության է տրամադրվել «Ավազահատիկ» ՍՊԸ-ին, այդպիսով՝ փաստացի հնարավորություն տալով նշված ընկերությանը իրականացնել ավազի հանույթ: Վերոնշյալ եղանակով արտոնություններ և առավելություններ են տրամադրվել «Ավազահատիկ» ՍՊ ընկերությանը, որից հետո Ընկերությունը շարունակել է ավազի արդյունահանումը՝ եկամուտներ ապահովելով դրա 60 տոկոս բաժնեմասին փաստացի տիրապետող Հ.Ա.-ի համար: 2008-2015 թվականների ընթացքում Հ.Ա.-ն վստահված անձանց միջոցով, ապօրինի մասնակցելով «Ավազահատիկ» ՍՊ ընկերության գործունեությանը, ավազի հանքի շահագործումից ստացել է շուրջ 230 մլն 400 հազար դրամի շահույթ: Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու արդյունքում ձեռք բերված վերոնշյալ դրամական միջոցներն օրինականացնելու դիտավորությամբ, դրանց հանցավոր ծագումը խեղաթյուրելու, իրական պատկանելիությունը թաքցնելու նպատակով Հ.Ա.-ն վերոնշյալ գումարը միախառնել է իր այլ եկամուտների հետ, ապա տարատեսակ քաղաքացիաիրավական գործարքների, այդ թվում՝ տարբեր գույքեր ձեռք բերելու, բանկային գործարքներ կատարելու եղանակներով, դրանց հաղորդել է օրինական տեսք: Մասնավորապես՝ Հ.Ա.-ն, ինչպես 2008-2015 թվականների ընթացքում, այնպես էլ դրանից հետո՝ ներառյալ 2018 թվականը, ձեռք է բերել և իր ու իր հետ փոխկապակցված անձանց անուններով հաշվառել է մեկ տասնյակից ավելի, տարբեր արժողության գույքեր: Վերոնշյալ գործողությունների հետևանքով թաքցվել է գույքերի իրական պատկանելիությունը, խեղաթյուրվել է դրանց հանցավոր ծագումը, ինչի արդյունքում օրինականացվել է հանցավոր ճանապարհով ստացված նշված առանձնապես խոշոր չափերի՝ 230 մլն 400 հազար դրամը: Հսկող դատախազը սեփական նախաձեռնությամբ 2023 թվականի ապրիլի 17-ին որոշում է կայացրել Հ.Ա.-ի նկատմամբ 18.03.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելը (փողերի լվացումը)), 309-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը) և 310-րդ հոդվածով (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը) հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին: Որոշումը նույն օրն ուղարկվել է վարույթն իրականացնող քննիչին՝ Հ.Ա.-ին մեղադրանք ներկայացնելու համար»,- նշված է Դատախազության հաղորդագրության մեջ։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
11:39 - 18 ապրիլի, 2023
Հայտնի է, թե որ դատավորը կքննի Հովիկ Աբրահամյանի գործը
 |armtimes.com|

Հայտնի է, թե որ դատավորը կքննի Հովիկ Աբրահամյանի գործը |armtimes.com|

armtimes.com: Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը, որը վերաբերում է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին և նրան փոխկապակցված ևս 16 անձի։ Գործը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Կարապետ Բադալյանին: Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանց» ծրագրի «Տրանշ 1» և «Տրանշ 2» հատվածների կապալառու իսպանական «Կորսան Կորվիամ Կոնստրուկցիոն» ընկերության հայաստանյան մասնաճյուղի ենթակապալառու «Պոլի-Տրանսպորտ» ՍՊ ընկերության բաժնետեր Գ.Վ.-ից (Գևորգ Վարդանյան-խմբ․) հօգուտ Հայաստանի Հանրապետության որպես ապօրինի ծագում ունեցող գույք բռնագանձել անշարժ գույք և գումար։  Մյուս հայցադիմումով ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին ՀՀ տարածքային կառավարման նախկին նախարար, ԱԺ նախկին նախագահ, նախկին ՀՀ վարչապետ Հ.Ա.-ից (Հովիկ Աբրահամյան-խմբ), նրա կնոջից՝ Ջ.Ա.-ից, որդուց, դստրերից, իրեն փոխկապակցված այլ անձանցից (աշխատակիցներ, ազգականներ և նրանց ամուսիններ) հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 59 անշարժ գույք, 4 ավտոմեքենա, 20 ընկերությունների մասնակցություններ և բաժնետոմսեր և այլն։
12:14 - 22 մարտի, 2023
Դատախազությունը Հովիկ Աբրահամյանից և փոխկապակցված անձանցից պահանջում է բռնագանձել 59 անշարժ գույք, 20 ընկերությունների մասնակցություններ և բաժնետոմսեր

Դատախազությունը Հովիկ Աբրահամյանից և փոխկապակցված անձանցից պահանջում է բռնագանձել 59 անշարժ գույք, 20 ընկերությունների մասնակցություններ և բաժնետոմսեր

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական՝ 30-րդ և 31-րդ հայցադիմումները: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։  Մեկ հայցադիմումով Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանց» ծրագրի «Տրանշ 1» և «Տրանշ 2» հատվածների կապալառու իսպանական «Կորսան Կորվիամ Կոնստրուկցիոն» ընկերության հայաստանյան մասնաճյուղի ենթակապալառու «Պոլի-Տրանսպորտ» ՍՊ ընկերության բաժնետեր Գ.Վ.-ից (Գևորգ Վարդանյան-խմբ․) հօգուտ Հայաստանի Հանրապետության որպես ապօրինի ծագում ունեցող գույք բռնագանձել՝ Երևան քաղաքի Աջափնյակ համայնքի Վահագնի թաղամասի Ն. Շնորհալի փողոցում գտնվող բնակելի տունը, 2 տրանսպորտային միջոց, 3 իրավաբանական անձանցում մասնակցություն, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է ավելի քան 163 միլիոն դրամ. 33 միլիոն դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի և օրինական եկամուտներով չհիմնավորվող, բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված դրամի հանրագումար: Մյուս հայցադիմումով ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին ՀՀ տարածքային կառավարման նախկին նախարար, ԱԺ նախկին նախագահ, նախկին ՀՀ վարչապետ Հ.Ա.-ից (Հովիկ Աբրահամյան-խմբ), նրա կնոջից՝ Ջ.Ա.-ից, որդուց, դստրերից, իրեն փոխկապակցված այլ անձանցից (աշխատակիցներ, ազգականներ և նրանց ամուսիններ) հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 59 անշարժ գույք, որից 15-ը՝ Երևան քաղաքում, մեծամասամբ Կենտրոն վարչական շրջանում, 12-ը Արարատի մարզի Մխչյան համայնքում, 10-ը՝ Նարեկ համայնքում, 2-ը՝ Կոտայքի մարզ, Արզական համայնքում, 6-ը՝ Կոտայքի մարզ Ծաղկաձոր համայնքում, 1-ը՝ Վայոց Ձորի մարզ, Ջերմուկ համայնքում, 1-ը՝ Գեղարքունիքի մարզ, Սևան համայնքում, 6-ը՝ Տավուշի մարզ, Դիլիջան համայնքում, 3-ը Կոտայքի մարզ Մեղրաձոր համայնքում, 1-ը՝ Արարատի մարզ, Մարմարաշեն համայնքում, 1-ը Արարատի մարզ, Այնթապ համայնքում, 1-ը՝ Արարատի մարզ, Արևաբույր համայնքում. 4 ավտոմեքենա. 20 ընկերությունների մասնակցություններ և բաժնետոմսեր. շուկայականից էականորեն ցածր արժեքով օտարված 9 գույքերի շուկայական արժեքներ՝ ընդհանուր՝ 1 մլրդ 628 մլն 277 հազար 90 դրամ. ընկերություններին տրված փոխառություններից ծագող պահանջի իրավունք՝ 11 մլն 292 հազար 570 ԱՄՆ դոլարի, 687 մլն 500 դրամի և 3 մլն 117 հազար 680 եվրոյի չափով. 21 մլրդ 202 մլն 67 հազար 797 դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի և օրինական եկամուտներով չհիմնավորվող, բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված կամ չնույնականացված դրամի հանրագումար:
14:59 - 17 մարտի, 2023
Հովիկ Աբրահամյանի եղբորը մեղավոր ճանաչելու և համաներմամբ ազատ արձակելու դատավճիռը մտել է ուժի մեջ |factor.am|

Հովիկ Աբրահամյանի եղբորը մեղավոր ճանաչելու և համաներմամբ ազատ արձակելու դատավճիռը մտել է ուժի մեջ |factor.am|

factor.am: Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբոր՝ Հենրիկ Աբրահամյանի (հայտնի է Ջոնիկ մականունով) և նրա հետ դատապարտված Ամբիկ Գևորգյանի դատավճռի դեմ պաշտպանական և մեղադրող կողմի բողոքները։ Ըստ այդմ՝ Հենիկ Աբրահամյանին և Ամբիկ Գևորգյանին զենք-զինամթերքի գործով ազատազրկման դատապարտելու և համաներում կիրառելու դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ։ Հենրիկ Աբրահամյանն ու վերջինիս հետ մտերիմ հարաբերություններ ունեցող «Մխչյան Ֆիշ» ընկերության տնօրեն Ամբիկ Գևորգյանը 2022 թվականի մարտին զենք-ռազմամթերքի գործով մեղավոր էին ճանաչվել ու դատապարտվել 2 տարի ժամկետով ազատազրկման, սակայն նրանց նկատմամբ համաներում էր կիրառվել, ու, փաստացի, ազատվել էին ազատազրկման ձևով նշանակված պատժի կրումից։ Դատարանն ամբաստանյալներին վերագրվող առավել ծանր արարքը վերաորակել էր մեղմ հոդվածով։ Մասնավորապես՝ Հենրիկ Աբրահամյանին և Ամբիկ Գևորգյանին վերագրվող մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելու հոդվածը՝ նախկին Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասը, վերաորակել էր 235-րդ հոդվածի 1-ին մասի. դատարանի գնահատմամբ Հենրիկ Աբրահամյանն ու Ամբիկ Գևորգյանը խմբի կազմում, նախնական համաձայնությամբ չեն գործել: Այսպես՝ 2018 թվականի օգոստոսին քրեական գործ է հարուցվել Ամբիկ Գևորգյանի կողմից ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու և իր անվամբ ձևակերպված Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանում պահելու դեպքի առթիվ։ Օգոստոսի 7-ին Ամբիկ Գևորգյանը ձերբակալվել է: Հաջորդ օրը ձերբակալվել է նաև Հենրիկ Աբրայամյանը: Ամբիկ Գևորգյանը օգոստոսի 9-ին ազատ է արձակվել, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին: Վարույթ իրականացնող մարմինը 2018 թվականի օգոստոսի 10-ին որոշում է կայացրել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով Հենրիկ Աբրահամյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին՝ ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու և մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար: Ըստ մեղադրանքի՝ Հենրիկ Աբրահամյանը նախաքննությամբ դեռևս չպարզված հանգամանքներում և ժամանակ անհայտ աղբյուրից ապօրինի կերպով ձեռք է բերել և նույն մարզի Մրգավետ գյուղի բնակիչ Ամբիկ Գևորգյանի հետ նախնական համաձայնությամբ, վերջինիս անվամբ ձևակերպված, սակայն փաստացի Հենրիկ Աբրահամյանի եղբորը՝ Հովիկ Աբրահամյանին պատկանող, Արարատի մարզի Մխչյան գյուղի 5-րդ փողոցի 1-ին հասցեում գտնվող Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանի տարածքում ապօրինի կերպով պահել է հրազեն հանդիսացող գործարանային արտադրության՝ 5,45 մմ տրամաչափի 7 հատ ինքնաձիգեր, 5,45 մմ տրամաչափի երեք հատ ակոսափող ձեռքի գնդացիրներ, 7,62 մմ տրամաչափի մեկ հատ նշանառու հրացան՝ իր օպտիկական նշանառության սարքով, 7,62 մմ տրամաչափի մեկ հատ նշանառու հրացան՝ իր պահեստատուփով, 7,62 մմ տրամաչափի մեկ հատ ակոսափող ինքնալից կարաբին, 5,62 մմ տրամաչափի մեկ հատ որսորդական ակոսափող կարաբին՝ իր պահեստատուփով, արհեստագործական եղանակով պատրաստված 9 մմ տրամաչափի փամփուշտներով կրակելու համար հարմարեցված մեկ հատ ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող, ընդհանուր 2909 հատ տարբեր տրամաչափի փամփուշտներ, որոնք հայտնաբերվել և առգրավվել են 2018 թվականի օգոստոսի 6-ին նշված տարածքում կատարված խուզարկությամբ: Օգոստոսի 11-ին Հենրիկ Աբրահամյանը կալանավորվել է, ապա նրա կալանավորման ժամկետը երկարացվել է մինչև նոյեմբերի 1-ը: Հետագայում՝ գործի նախաքննության ընթացքում, Աբրահամյանը 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել: Վարույթն իրականացնող մարմինը 2018 թվականի օգոստոսի 13-ին որոշում է կայացրել Ամբիկ Գևորգյանին ևս նախկին Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին՝ ապօրինի կերպով, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք պահելու համար: Ըստ մեղադրանքի՝ Հենրիկ Աբրահամյանի կողմից անհայտ աղբյուրից ձեռք բերված հրազենն ու ռազմամթերքը 2018 թվականի փետրվար-մարտ ամիսներին, քննությամբ չպարզված օրը Ամբիկ Գևորգյանը Աբրահամյան հետ նախնական համաձայնությամբ փաթեթավորել են, բեռնել Ամբիկ Գևորգյանի ավտոմեքենան, որից հետո Գևորգյանը դրանք տեղափոխել և ապօրինի կերպով պահել է Հովիկ Աբրահամյանին պատկանող, Մխչյան գյուղի մեխանիկա-վերանորոգման գործարանի տարածքում: Հենրիկ Աբրահամյանը նախաքննության ընթացքում Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքի կապակցությամբ դիրքորոշում չի հայտնել, իսկ դատաքննության ընթացքում իրեն մեղավոր չի ճանաչել և հրաժարվել է մեղադրանքի և գործի այլ հանգամանքների վերաբերյալ ցուցմունքներ տալուց։ Ամբիկ Գևորգյանը դատաքննության ընթացքում Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և հրաժարվել է ցուցմունք տալուց, սակայն կասկածյալի կարգավիճակում տվել է ցուցմունքներ ու մանրամասներ հայտնել զենքի ենթադրյալ ձեռքբերման և պահելու հանգամանքների վերաբերյալ: Շարունակությունը՝ factor.am-ում
14:25 - 18 հունվարի, 2023
Հովիկ Աբրահամյանը չի ներկայացել Գլխավոր դատախազություն. նրա գույքի նկատմամբ կիրառվել է կալանք
 |armtimes.com|

Հովիկ Աբրահամյանը չի ներկայացել Գլխավոր դատախազություն. նրա գույքի նկատմամբ կիրառվել է կալանք |armtimes.com|

armtimes.com: Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուսումնասիրության վարույթի նյութերին ծանոթանալու համար Հովիկ Աբրահամյանը հրավիրել էր ՀՀ դատախազություն, սակայն վերջինս չի ներկայացել: Այս մասին տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:  «Որպես հայցի նախնական ապահովման միջոց՝ Հովիկ Աբրահամյանի և նրան փոխկապակցված անձանց գույքի նկատմամբ կիրառվել է կալանք։ Նրանց պատկանող գույքի մասով  ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում ավարտվել է ուսումնասիրությունը, և նրանք հրավիրվել են դատախազություն՝ նյութերին ծանոթանալու և դիրքորոշում հայտնելու համար»,-ասաց նա: Հիշեցնենք, որ Աբրահամյանը դատախազություն էր հրավիրվել սեպտեմբերի 2-ին:  Գլխավոր դատախազություն հրավիրվելու հիմքում նշված էր. «Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով՝ ծանուցում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր: Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն (ք.Երևան, Տիգրան Մեծ պ. 50)՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր՝ համաձայն ՀՀ կառավարության 2020թ. դեկտեմբերի 10-ի N 2044-Ն որոշման: Միաժամանակ, հայտնում եմ, որ ներկայանալ կարող եք 2022թ. սեպտեմբերի 5-ին՝ ժամը 10:00-ին, իսկ նշված օրը և ժամին ներկայանալու անհնարինության դեպքում հարկավոր է օրը և ժամը համաձայնեցնելու նպատակով նախապես զանգահարել 010-511-649 հեռախոսահամարին»:  
12:32 - 05 սեպտեմբերի, 2022
Հովիկ Աբրահամյանն ու նրա ընտանիքն անցնում են ապօրինի ծագման գույքի բռնագանձման գործով
 |civilnet.am|

Հովիկ Աբրահամյանն ու նրա ընտանիքն անցնում են ապօրինի ծագման գույքի բռնագանձման գործով |civilnet.am|

civilnet.am: Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, նրա ընտանիքն ու փոխկապակցված այլ անձինք անցնում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով։ Այդ մասին տեղեկանում ենք «Ազդարար» հրապարակային ծանուցման համակարգից։ Ըստ ծանուցման՝ դատախազությունում իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր և Աբրահամյանն ու իր մտերիմները հրավիրվել են դատախազություն՝ պարզաբանումներ տալու և դիրքորոշում հայտնելու համար։ Դատախազություն են հրավիրվել Աբրահամյանի հետ փոխկապակցված 13 անձինք՝ այդ թվում կինը, դուստրը, որդին՝ Արգամ Աբրահամյանը, որդու կինը՝ Էմմա Ծառուկյանը (ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դուստրը), Հովիկ Աբրահամյանի ազգականներից Արտաշատի նախկին փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանը, Աբրահամյանի թիկնազորի պետ Բագրատունի Բարսեղյանը, վարորդ Գրիգոր Գևորգյանը։ Նրանք դատախազություն են հրավիրվել սեպտեմբերի 5-ին։
14:25 - 02 սեպտեմբերի, 2022
Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝  Հենրիկ Աբրահամյանը, զենքի գործով դատապարտվել է ազատազրկման և համաներմամբ ազատվել պատժից |hetq.am|

Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը, զենքի գործով դատապարտվել է ազատազրկման և համաներմամբ ազատվել պատժից |hetq.am|

hetq.am: Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ («Ջոնիկ») Աբրահամյանը, մեկ ամիս առաջ զենք-ռազմամթերքի գործով մեղավոր է ճանաչվել ու դատապարտվել 2 տարի ժամկետով ազատազրկման, սակայն նրա նկատմամբ համաներում է կիրառվել, ու Աբրահամյանն ազատվել է ազատազրկման ձևով նշանակված պատժից: Նույն պատիժն է նշանակվել նաև գործով անցնող մյուս ամբաստանյալի՝ Ամբիկ Գևորգյանի նկատմամբ: Վերջինս, ըստ գործի նյութերի, Աբրահամյանների մտերիմն է, «Մխչյան Ֆիշ» ընկերության տնօրենը: Ամբիկ Գևորգյանի նկատմամբ նույնպես համաներում է կիրառվել ու ազատվել է պատժից: Դատարանը Հենրիկ Աբրահամյանին և Ամբիկ Գևորգյանին վերագրվող մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելու հոդվածը՝ 235-րդ հոդվածի 2-րդ մասը,  վերաորակել է ավելի մեղմ հոդվածի՝ 235-րդ հոդվածի 1-ին մասի. դատարանի գնահատմամբ Հենրիկ Աբրահամյանն ու Ամբիկ Գևորգյանը խմբի կազմում, նախնական համաձայնությամբ չեն գործել: Գործը քննվել է Արարատի և Վայոց Ձորի մարզում՝ դատավոր Թաթուլ Պողոսյանի նախագահությամբ:«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում տեղադրվել է դատավճիռը, որում առկա են հետաքրքիր մանրամասներ՝ զենք-զինամթերքի հայտնաբերման, Ամբիկ Աբրահամյանի տված ցուցմունքների, վերջինիս և Հենրիկ Աբրահամյանի միջև հեռախոսային խոսակցությունների վերաբերյալ: 2018 թվականի օգոստոսին քրեական գործ է հարուցվել Ամբիկ Անդրանիկի Գևորգյանի կողմից ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու և իր անվամբ ձևակերպված Մխչյանի նախկին մեխանիկավերանորոգման գործարանում պահելու դեպքի առթիվ, որը օգոստոսի 7-ին Հատուկ քննչական ծառայությունը վարույթ է ընդունել: Նույն օրը Ամբիկ Գևորգյանը ձերբակալվել է: Հաջորդ օրը ձերբակալվել է նաև Հենրիկ Աբրայամյանը: Ամբիկ Գևորգյանը օգոստոսի 9-ին ազատ է արձակվել, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին: Վարույթ իրականացնող մարմինը 2018 թվականի օգոստոսի 10-ին որոշում է կայացրել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով Հենրիկ Աբրահամյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին՝ ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու և մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար: Ըստ մեղադրանքի՝ Արարատի մարզի Մխչյան գյուղի բնակիչ Հենրիկ Աբրահամյանը նախաքննությամբ դեռևս չպարզված հանգամանքներում և ժամանակ անհայտ աղբյուրից ապօրինի կերպով, «Զենքի մասին» օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, ձեռք է բերել և նույն մարզի Մրգավետ գյուղի բնակիչ Ամբիկ Անդրանիկի Գևորգյանի հետ նախնական համաձայնությամբ, վերջինիս անվամբ ձևակերպված, սակայն փաստացի Հենրիկ Աբրահամյանի եղբոր՝ Հովիկ Աբրահամյանին պատկանող, Արարատի մարզի Մխչյան գյուղի 5-րդ փողոցի 1-ին հասցեում գտնվող Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանի տարածքում ապօրինի կերպով պահել է հրազեն հանդիսացող գործարանային արտադրության՝ 5,45 մմ տրամաչափի 7 հատ ինքնաձիգեր, 5,45 մմ տրամաչափի երեք հատ ակոսափող ձեռքի գնդացիրներ, 7,62 մմ տրամաչափի մեկ հատ նշանառու հրացան՝ իր օպտիկական նշանառության սարքով, 7,62մմ տրամաչափի մեկ հատ նշանառու հրացան՝ իր պահեստատուփով, 7,62 մմ տրամաչափի մեկ հատ ակոսափող ինքնալից կարաբին , 5,62 մմ տրամաչափի մեկ հատ որսորդական ակոսափող կարաբին՝ իր պահեստատուփով, արհեստագործական եղանակով պատրաստված 9 մմ տրամաչափի փամփուշտներով կրակելու համար հարմարեցված մեկ հատ ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող, ընդհանուր 2909 հատ տարբեր տրամաչափի փամփուշտներ, որոնք հայտնաբերվել և առգրավվել են 2018 թվականի օգոստոսի 06-ին նշված տարածքում կատարված խուզարկությամբ: Օգոստոսի 11-ին Հենրիկ Աբրահամյանը կալանավորվել է, ապա նրա կալանավորման ժամկետը երկարացվել է մինչև նոյեմբերի 1-ը: Հետագայում՝ գործի նախաքննության ընթացքում, Աբրահամյանը 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել: Վարույթն իրականացնող մարմինը 2018 թվականի օգոստոսի 13-ին որոշում է կայացրել Ամբիկ Գևորգյանին ևս Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին՝ ապօրինի կերպով, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք պահելու համար: Ըստ մեղադրանքի՝ Հենրիկ Աբրահամյանի կողմից անհայտ աղբյուրից ձեռք բերված հրազենն ու ռազմամթերքը 2018 թվականի փետրվար-մարտ ամիսներին, քննությամբ չպարզված օրը Ամբիկ Գևորգյանը Աբրահամյան հետ նախնական համաձայնությամբ փաթեթավորել են, բեռնել Ամբիկ Գևորգյանի ավտոմեքենան, որից հետո Գևորգյանը դրանք տեղափոխել և ապօրինի կերպով պահել է Հովիկ Աբրահամյանին պատկանող, Արարատի մարզի Մխչյան գյուղի մեխանիկա-վերանորոգման գործարանի տարածքում: Ամբաստանյալ Հենրիկ Աբրահամյանը նախաքննության ընթացքում Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքի կապակցությամբ դիրքորոշում չի հայտնել, իսկ դատաքննության ընթացքում իրեն մեղավոր չի ճանաչել և հրաժարվել է մեղադրանքի և գործի այլ հանգամանքների վերաբերյալ ցուցմունքներ տալուց։ Ամբաստանյալ Ամբիկ Գևորգյանը դատաքննության ընթացքում Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և հրաժարվել է ցուցմունք տալուց, սակայն կասկածյալի կարգավիճակում տվել է ցուցմունքներ ու մանրամասներ հայտնել զենքի ենթադրյալ ձեռքբերման և պահելու հանգամանքների վերաբերյալ: Նախաքննության ընթացքում Ամբիկ Գևորգյանի տված ցուցմունքները Դատավճռում առկա տվյալների համաձայն՝ Ամբիկ Գևորգյանը 2018 թվականի օգոստոսի 7-ին որպես կասկածյալ հարցաքննվելիս ցուցմունք է տվել այն մասին, որ 2002 կամ 2003 թվականին ընդունվել է աշխատանքի «Ոռոգում-Ջրառ» ՓԲ ընկերությունում և նշանակվել Մխչյանի վերանորոգման տեղամասի պետի պաշտոնում։ 2004 թվականին հիշյալ ընկերությունը և Արարատի մարզի Մխչյան գյուղում  գտնվող մեխանիկա-վերանորոգման գործարանը դրվել է աճուրդ-վաճառքի։ Դրանից հետո, իր մտերիմ Հովիկ Աբրահամյանն իրեն գումար է տվել և ասել, որ մասնակցի աճուրդին՝ գնի նշված ընկերությունը և դրա հաշվեկշռում գտնվող նշված գործարանը։ Աճուրդում հաղթող ճանաչվելուց հետո նշված ընկերությունը և գործարանը ձևակերպվել է իր անվամբ՝ թեև փաստացի այն պատկանել է Հովիկ Աբրահամյանին։ Գործարանի կողպեքների բանալիները գտնվել են իր մոտ և առանց իր գիտության ոչ ոք գործարան չի մտել։ Գործարանը գնման օրվանից չի գործել, սակայն տարածքը հսկվել է երկու պահակների՝ Վահրամ Աբրահամյանի և Սիմոն Ոսկանյանի կողմից։ Դեռևս մանուկ հասակից ճանաչել է Հովիկ Աբրահամյանի երկու եղբայրներին՝ Հենրիկ և Ռաֆիկ Աբրահամյաններին, որոնց հետ մտերիմ է։ 2010 թվականից աշխատել է «Մխչյան Ֆիշ» ձկնաբուծական ընկերությունում՝ որպես տնօրեն։ 2018 թվականի օգոստոսի 06-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում իրեն տեղեկացրել են, որ սեփականության իրավունքով իր անվամբ ձևակերպված, սակայն փաստացի իրեն չպատկանող Մխչյանի նախկին մեխանիկա/վերանորոգման գործարան են եկել Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները և խուզարկություն կատարելու համար խնդրել են գնալ գործարան։ Անմիջապես գնացել է գործարան, որտեղ իրեն ծանոթացրել են դատարանի որոշմանը և իր մասնակցությամբ կատարված խուզարկության ընթացքում որպես պահեստ օգտագործվող քարե շինությունում, պեռլիտի կույտի մեջ հայտնաբերել են որոշակի քանակությամբ զենք ու զինամթերք: Այդ զենքերի գոյության մասին չի իմացել, դրանք իրեն չեն պատկանում և չգիտի, թե ով է դրա իսկական սեփականատերը: 2018 թվականի օգոստոսի 07-ի՝ կասկածյալի լրացուցիչ հարցաքննության արձանագրության համաձայն, Ամբիկ Գևորգյանը, ընթերցելով քննիչի կողմից ներկայացված նախորդ հարցաքննության արձանագրությունը, հայտնել է, որ այդ ցուցմունքով ասել է այն ամենը, ինչ հայտնի է իրեն և պատրաստ է պատասխանելու հարցերին։ Գևորգյանը ցուցմունք է տվել այն մասին, որ 2004 թվականին Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանն իր անվամբ ձևակերպելուց հետո, թեև այն գնման օրվանից չի գործել և գտնվել է փակ վիճակում, սակայն ինքը տիրություն է արել, գողություններից խուսափելու համար սահմանվել է քսանչորսժամյա պահակային ծառայություն, որոնց վարձատրությունն իրականացրել է Հենրիկ Աբրահամյանը, որի հետ գտնվել է մտերիմ հարաբերությունների մեջ և բացի այդ, 2010 թվականից հանդիսացել է նրան պատկանող «Մխչյան Ֆիշ» ՍՊԸ-ի տնօրենը։ Քննիչը կասկածյալ Ամբիկ Գևորգյանին է ներկայացրել օգոստոսի 6-ին վերջինիս և Հենրիկ Աբրահամյանի միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունները, խնդրել դրամք ունկնդրել և տալ իրատեսական ցուցմունք ձայնագրություններում առկա հեռախոսազրույցի բովանդակության վերաբերյալ։ Գևորգյանը, պատասխանելով քննիչի հարցին, ցուցմունք է տվել այն մասին, որ լսելով իր և Հենրիկ Աբրահամյանի միջև նախորդ օրը՝ խուզարկությունից առաջ և դրա ընթացքում տեղի ունեցած երեք հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունները և հասկանալով, որ կան անհերքելի փաստեր, որոնք չընդունելը անհեթեթություն կլինի իր կողմից՝ ցանկանում է հայտնել ողջ իրականությունը։ Գևորգյանը պատմել է, որ 2018 թվականի փետրվարի վերջերին կամ մարտի սկզբին, կոնկրետ օրը չի հիշում, ժամը 22-ի սահմաններում իրեն է  զանգահարել Հենրիկ Աբրահամյանը և խնդրել շուտ մոտենալ Մխչյան գյուղում գտնվող, նրանց պատկանող «Արտաշատ Վինկո» գինու գործարանին կից գտնվող հացատանը, որը «Ֆազենդա» են անվանում։ Մոտենալով նշված հացատանը՝ նկատել է, որ Ջոնիկը (Հենրիկ Աբրահամյանը, հեղ.) մենակ էր, իսկ սեղանին դրված էին մեծ քանակությամբ զենքեր ու տարբեր տրամաչափի փամփուշտներ։ Ջոնիկն ասել է, որ հարկավոր է զենքերը քսայուղել (տաուտ քսել) փաթեթավորել և թաքցնել իր անվամբ ձևակերպված Մխչյանի մեխանիկա-վերանորոգման գործարանում։ Ջոնիկին չի հարցրել, թե դրանք ինչ զենքեր են և որտեղից։ Քսայուղել են զենքերի երկաթյա մասերը, առանձին-առանձին փաթեթավորել են բիազե կտորով, որից հետո փաթեթավորված զենքերը և տոպրակներում լցված փամփուշտները տեղավորել են իրեն պատկանող «Տոյոտա Լանդ Կրաուզեր»  մակնիշի ավտոմեքենայի մեջ, և ինքը միայնակ գնացել է գործարան, մեքենան մոտեցրել է պահեստին, որից հետո մեքենայի մեջ առկա զենք-զինամթերքը միայնակ մեքենայից տեղափոխել է պահեստ։ Այնուհետև միայնակ քանդել է պահեստի հատակի շիբինե հատվածը, անհրաժեշտ խորությամբ փոս սարքել, որից հետո զենքերն ու փամփուշտները լցրել է փոսի մեջ և նույն շիբինով ծածկել: Հաջորդ օրը հանդիպել է Ջոնիկին ու ասել զենքերը պահելու կոնկրետ տեղը։ Դրանից հետո, երբ երկրում սկսվել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի որոնումներ, մտավախություն ունենալով՝ Ջոնիկին խնդրել է զենքերը գործարանից տեղափոխել ու թեև վերջինս խոստացել էր՝ դրանք չեն տեղափոխվել։ 2018 թվականի օգոստոսի 6-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, ձկնաբուծարանում գտնվելու ժամանակ զանգ է ստացել, զանգողը ներկայացել է որպես Ազգային անվտանգության ծառայության աշխատակից և խնդրել է գնալ գործարան։ Անմիջապես զանգահարել է Ջոնիկին, գնացել է նրա մոտ՝ գինու գործարան և հայտնել, որ ԱԱԾ-ից եկել են և ցանկանում են խուզարկություն կատարել գործարանում։ Ջոնիկը, վստահ լինելով, որ զենքերը թաքցրած տեղից չեն գտնի, կարգադրել է գնալ գործարան։ Երբ հասել է գործարան, ԱԱԾ աշխատակիցներն իրեն ծանոթացրել են խուզարկություն կատարելու մասին դատարանի որոշմանը և ընթերակաների ներկայությամբ սկսել խուզարկությունը։ Տեսնելով, որ խուզարկությանը մասնակցում են նաև ականազերծողներ, ովքեր հատուկ սարքերով ստուգել են տարածքը, առանձնացել և Հենրիկին հեռախոսազանգով հայտնել է այդ մասին։ Վերջինիս այն հարցին, թե հնարավոր է զենքերը գտնեն, պատասխանել է, որ հաստատ կգտնեն։ Հենրիկն, այդ լսելով, ասել է, որ հարմար պահ գտնի, զենքերը դուրս բերի, պատից՝ պարսպից այն կողմ նետի: Ինքը պատասխանել է, որ դա հնարավոր չէ, որից հետո Հենրիկն ասել է, որ դա «վառած գործ է» և ավելացրել է, որ ինքն ասի, թե այդ զենքերից տեղյակ չէ, այդպես է ընդունել գործարանն ու որևէ մեկը գործարան չի մտել։ Քիչ անց խուզարկություն է կատարվել պահեստում և շիբինե հատակի միջից հայտնաբերվել են թաքցված զենքերն ու փամփուշտները։ Գրեթե նույն պահին իրեն զանգել է Հենրիկ Աբրահամյանը ՝ ձկներին կերակրելու պատրվակով և կրկին կարգադրել է և ասել, որ ինքը տեղյակ չէ զենքերից։ Խուզարկության արդյունքում հայտնաբերվել ու առգրավվել են Հենրիկ Աբրահամյանի կարգադրությամբ իր կողմից թաքցված ամբողջ զենքերն ու փամփուշտներ: 2018 թվականի օգոստոսի 8-ին կասկածյալներ Ամբիկ Գևորգյանի և Հենրիկ Աբրահամյանի միջև տեղի է ունեցել առերես հարցաքննություն, որի  ընթացքում Ամբիկ Գևորգյանն, ըստ էության, պնդել է նախորդ ցուցմունքը, մինչդեռ Հենրիկ Աբրահամյանը հայտնել է, որ Գևորգյանի ցուցմունքը սուտ է, չի համապատասխանում իրականությանը։ 2018 թվականի օգոստոսի 13-ին Ամբիկ Գևորգյանը պաշտպանի ներկայությամբ արդեն որպես մեղադրյալ է հարցաքննվել: Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել այն մասին, որ զենքն ու զինամթերքն իրեն չի պատկանել և չի պատկանում, ինքը միայն ինչ-որ կերպ օգնել, աջակցել է իր ղեկավար Հենրիկ Աբրահամյանին, կատարել նրա խնդրանքը և այդ արարքում է իրեն մեղավոր ճանաչում։ Ինքը չի հասկացել և չի գիտակցել արարքի հետևանքները, պարզապես առանց մտածելու կատարել է նրա խնդրանքը։ Երբևէ չի իմացել այդ զենքերի օրինական կամ անօրինական լինելու մասին և ավելի շատ կարծել է, որ դրանք պետք է օրինական լինեին, հակառակ դեպքում նման կերպ չէր վարվի։ Վերը նշված պատճառաբանություններով էլ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում։ 2018 թվականի սեպտեմբերի 24-ին մեղադրյալ Ամբիկ Գևորգյանի լրացուցիչ հարցաքննության ընթացքում քննիչի գրավոր հարցադրմանն այն մասին, որ ստացված օպերատիվ տվյալների համաձայն Մխչյանի նախկին մեխանիկա- վերանորոգման գործարանից խուզարկությամբ հայտնաբերված զենք- զինամթերքները տեղափոխվել են ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող, Արարատի մարզի Մխչյան գյուղի Աճառյան փողոցի 15 հասցեից»՝ Ամբիկ Գևորգյանը հայտնել է, որ զենքերն ու փամփուշտները իրեն տվել է Հենրիկ Աբրահամյանը «Ֆազենդա» կոչվող տարածքում, որտեղից էլ արդեն միայնակ իր մեքենայով տեղափոխել է դրանք մեխանիկա վերանորոգման գործարան և թաքցրել պահեստում։ Քննիչի հաջորդ գրավոր հարցադրմանն այն մասին, որ «նույն օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքով տվյալներ են ստացվել այն մասին, որ հիշյալ զենք- զինամթերքների տեղափոխումը կազմակերպվել և իրականացվել է Հովիկ Աբրահամյանի թիկազորի պետ Բագրատունի Բարսեղյանի ղեկավարությամբ, որին մասնակցել են նաև մի խումբ այլ անձինք», Ամբիկ Գևորգյանը կրկին պնդել է, որ իրեն «Ֆազենդա» կոչվող տարածք է կանչել Հենրիկ Աբրահամյանը, ով ցույց է տվել զենքերը և կարգադրել դրանք տեղափոխել գործարան, որն էլ ինքը կատարել է։ Թե նշված զենքերը որտեղից են ձեռք բերվել, որտեղից են տեղափոխվել «Ֆազենդա» կամ ովքեր են կանգնած եղել նշված զենքերի տեղափոխման և պահելու մեջ՝ իրեն հայտնի չէ։ Ամբիկ Գևորգյանի՝ դատարանում տված ցուցմունքը Երբ դատարանում գործի քննության ընթացքում Ամբիկ Գևորգյանը հայտնել է, որ չի ցանկանում ցուցմունք տալ, հրապարակվել են նրա՝ արդեն իսկ վերը նշված ցուցմունքները, որից հետո Գևորգյանը հայտնել է, որ թեև ի սկզբանե ասել է, որ չի ցանկանում ցուցմունք տալ և հարցերին պատասխանել, սակայն նախաքննական բոլոր ցուցմունքները հրապարակվելուց հետո ցանկանում է օգտվել ցուցմունք տալու իր իրավունքից՝ ներկայացնելով այն եղելությունը, թե ինչու է տվել նմանատիպ հակասական ցուցմունքներ: Գևորգյանը հայտնել է, որ երբ Մխչյան գյուղի նախկին մեխանիկական գործարանի տարածքում իր համար շատ անսպասելի հայտնաբերել են զենք ու զինամթերք, հայտարարել է, որ տեղյակ չի դրանց մասին։ Դրանից հետո, երբ իրեն ձերբակալել են, հաջորդ օրը՝ 07.08.2018թ. որպես կասկածյալ հարցաքննության ժամանակ նույնպես նշել է իրականությունը, որ հայտնաբերված զենքերից և զինամթերքից որևէ տեղեկություն չունի, դրանք իրեն չեն պատկանել: Նույն օրը 07.08.2018թ.-ին ժամեր անց, երեկոյան կրկին քննիչի կողմից հարցաքննելու ժամանակ պնդել է իր նախորդ ցուցմունքը, այն է, որ որևէ տեղեկություն չունի հայտնաբերված զենքերից ու զինամթերքից, սակայն մի երկու հարց տալուց հետո, քննիչն իր համար միացրել է մի ձայնագրություն և ասել, որ իրեն ու Հենրիկ Աբրահամյանին գաղտնալսել են, ինքն ու Հենրիկ Աբրահամյանը խոսել են, որն իրենց համար ակնհայտ է, ու իրենք դիտարկում են, որ զենքի մասին են խոսում, դրանք մարտի 1-ի հետ կապված զենքեր են՝ դրանցով մարդ են սպանել ու խոստովանական ցուցմունք տալը, որ այդ զենքերը իրեն են՝ կարող է հիմք հանդիսանալ ձերբակալումից ազատելու համար: Քանի որ ինքը մի անգամ ակնհայտ անմեղ տեղը դատապարտվել էր ու 10 տարի պատիժ կրել, հետո՝ արդարացվել, մտածել է, որ ավելի լավ է այդ ձայնագրության բովանդակությունը վերագրի զենքերին և այդ կերպ կարողանա ազատվել ձերբակալումից: Մինչդեռ ցանկանում է շեշտել, որ իրականում իր և Հենրիկ Աբրահամյանի խոսակցության բովանդակությունն այլ բանի էր վերաբերում, և եթե լիներ իրենց հեռախոսային խոսակցության ամբողջ բովանդակությունը, ապա թե՛ դատարանը, թե՛ մեղադրողը կհամոզվեին դրանում: Բոլոր դեպքերում, թեև արդեն իսկ իր համար պարզ է, որ իր և Հենրիկ Աբրահամյանի հեռախոսային խոսակցությունները ձայնագրվել են ապօրինի, այնուհանդերձ, եթե իրենց խոսակցության ամբողջ ձայնագրությունը կամ ամբողջ տեքստը լիներ, ապա կհամոզվեին, որ այն ունի այլ բովանդակություն: Գևորգյանը հարկ է համարել նաև նշել, որ եթե քննիչի կողմից իրեն չներկայացվեր այդ, առանց օրինական հիմքերի կատարված իր և Հենրիկ Աբրահամյանի միջև տեղի ունեցած խոսակցության ձայնագրության մի հատվածը, և դրան չհետևեր քննիչի հարցը այդ ձայնագրության վերաբերյալ, ապա կպնդեր նախկինում իր տված այն ցուցմունքը, որ հայտնաբերված զենք զինամթերքի հետ որևէ կապ չունի և դրանք տեսնում է առաջին անգամ: Հաշվի առնելով վերը նշվածը՝ քննիչի կողմից ներկայացված այդ ապօրինի ձայնագրությունը լսելուց և այդ ձայնագրության վերաբերյալ տրված հարցին պատասխանել է այն ցուցմունքի տեսքով, որը հրապարակվեց։ Դրանից հետո, քանի որ խոսք էր տվել պնդել այդ ցուցմունքը նաև Հ. Աբրահամյանին առերես, այն պնդել է և ազատ արձակվել ձերբակալումից: Թեև հետագայում կարող էր հրաժարվել այդ ցուցմունքից, կամ ընդհանրապես ցուցմունք չտալ, սակայն հաշվի առնելով իր տված խոստումը և վախը, որ կարող է կրկին ձերբակալվել, պնդել է այդ ցուցմունքը: Գևորգյանը հայտնել է նաև, որ ինքը քաջատեղյակ էր, որ Հենրիկ Աբրահամյանը որսորդ է և ունի օրինական գրանցված շատ զենքեր և եթե մտովի պատկերացնեն, որ այդ զենքերը կարող էին նրանը լինել, ապա ինքը չէր կարող պատկերացնել, որ դրանք ապօրինի զենքեր են: Այնուհանդերձ, կրկին պնդում է, որ հայտնաբերված զենքերից որևէ տեղեկություն չի ունեցել: Օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքներն անթույլատրելի են ճանաչվել Նշենք, որ քրեական գործով կազմված մեղադրական եզրակացության մեջ քրեական հետապնդում իրականացնող մարմինը որպես մեղադրյալներ Հովիկ Աբրահամյանին և Ամբիկ Գևորգյանին առաջադրված մեղադրանքը հիմնավորող ապացույցներ նշել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2018 թվականի հուլիսի 25-ի որոշումների հիմքով իրականացված, նույն դատարանի 2018 թվականի օգոստոսի 7-ի որոշումներով գաղտնազերծված «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված՝ Ամբիկ Գևորգյանի և Հենրիկ Աբրահամյանի կողմից օգտագործված հեռախոսահամարներից կատարված զանգերի ձայնագրությունները պարունակող լազերային սկավառակները և դրանց զննության արձանագրությունը։ Մինչդեռ, Վերաքննիչ քրեական դատարանը 2020 թվականի մայիսի 27-ին կայացրած որոշումներով բավարարել է մեղադրյալ Ամբիկ Գևորգյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանի և մեղադրյալ Հենրիկ Աբրահամյանի պաշտպան Երեմ Սարգսյանի ներկայացրած վերաքննիչ բողոքները, բեկանել և փոփոխել է նշված մեղադրյալների նկատմամբ օպերատիվ հետախուզական միջոցառումներ անցկացնելու վերաբերյալ որոշումները բավարարելու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2018թվականի հուլիսի 25-ի որոշումները և մերժել ԱԱԾ հակահետախուզության գլխավոր վարչության պետի  2018 թվականի հուլիսի 25-ին հարուցած միջնորդությունները՝ երկու ամիս ժամանակով Ամբիկ Գևորգյանի և Հենրիկ Աբրահամյանի կողմից օգտագործվո  բջջային հեռախոսահամարներով «հեռախոսային խոսակցությունների վերահսկում», «նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների վերահսկում», «արտաքին դիտում և ներքին դիտում» օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելը թույլատրելու մասին։ Վճռաբեկ դատարանի 2020 թվականի սեպտեմբերի 9-ի որոշումներով մերժվել են մեղադրյալներ Ամբիկ Գևորգյանի և Հենրիկ Աբրահամյանի վերաբերյալ վերաքննիչ դատարանի 2020 թվականի մայիսի 27-ի որոշումների դեմ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի Վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը։ Ամբիկ Գևորգյանն իր՝ դատարանում տված ցուցմունքում հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունն ապօրինի է անվանում՝ ամենայն հավանականությամբ նկատի ունենալով հենց այն հանգամանքը: Հատկանշական է, որ գործի քննության ընթացքում դատախազը դիրքորոշում է հայտնել այն մասին, որ թեև Վերաքննիչ դատարանը մերժվել է ՕՀՄ իրականացնելու միջնորդությունը՝ բայց ներքին համոզմունք ձևավորելու տեսանկյունից գործով հավաքված մյուս ապացույցների համատեքստում էական նշանակություն ունեն Աբրահամյանի և  կողմից օգտագործված հեռախոսահամարներից կատարված զանգերի ձայնագրությունները պարունակող լազերային սկավառակները և դրանց զննության արձանագրությունը, քանի որ դրանցով հաստատվում է նրանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու հանգամանքը: Դատարանը, սակայն, հիմնազուրկ է համարել դատախազի այս դիրքորոշումը և նշել, որ ապացույցների հավաքմանը և ստուգմանն ուղղված դատավարական գործողությունների կատարման ընթացքում պետք է ապահովվի անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը: Հակառակ դեպքում կատարված դատավարական գործողության արդյունքում ստացված փաստական տվյալը, անկախ գործի համար ունեցած նշանակությունից, կորցնում է իր իրավական ուժը, ապացուցողական նշանակությունը և չի կարող ընդգրկվել կոնկրետ քրեական գործով ապացույցների համակցության մեջ և դրվել մեղադրանքի հիմքում: Շարունակությունը՝ hetq.am-ում Լուսանկարում՝ Հենրիկ Աբրահամյանը
17:19 - 25 ապրիլի, 2022
Հսկող դատախազը Հովիկ Աբրահամյանի տան գործով քննիչին հեռացրել է վարույթից․ Հակակոռուպցիոն կոմիտեն առարկություն է ներկայացրել
 |tert.am|

Հսկող դատախազը Հովիկ Աբրահամյանի տան գործով քննիչին հեռացրել է վարույթից․ Հակակոռուպցիոն կոմիտեն առարկություն է ներկայացրել |tert.am|

tert.am: Հակակոռուպցիոն կոմիտեն առարկություն է ներկայացրել Հովիկ Աբրահամյանի տան գործով քննիչին վարույթից հեռացնելու մասին դատախազի որոշման դեմ: Այս մասին լուրը հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։ «Գործը հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել տվյալ գործով քննիչին վարույթից հեռացնելու մասին, և Հակակոռուպցոին կոմիտեի կողմից առարկություն է ներկայացվել դատախազի այդ որոշման դեմ»,–հայտնեցին Հակակոռուպցոին կոմիտեից։ Հիշեցնենք, որ նախկին վարչապետ Հովիկ Աբարահամյանի առանձնատունը գտնվում էր արգելանքի տակ,քանի որ քրեական գործով ճանաչվել էր իրեղեն ապացույց։ Նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը դատարանից պահանջել էր չեղարկել առանձնատան վրա դրված սահմանափակումները, դատարանը որոշել էր բավարարել հայցը, և մինչ Դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել, Հակակոռուպցոին կոմիտեի քննիչը, ըստ Դատախազության տարածած հաղորդագրության, առանց հսկող դատախազին իրազեկելու, չսպասելով բողոքարկման ժամկետի ավարտին, գրություն ուղարկել ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարին՝ վերացնելու քրեական գործով Ա. Աբրահամյանին պատկանող հողամասի նկատմամբ կիրառված սահմանափակումները: Արդյունքում նշված անշարժ գույքը վաճառվել էր։ Ի պատասխան Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարել է, որ կոմիտեն  գործում է միայն օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում։ Այժմ, դատախազը քննիչին հեռացրել է վարույթից։
18:34 - 05 ապրիլի, 2022
Չեմ կարծում, որ Հովիկ Աբրահամյանի առանձնատան վաճառքի հետ կապված անօրինական բան է եղել․ ՊՎԾ ղեկավար

Չեմ կարծում, որ Հովիկ Աբրահամյանի առանձնատան վաճառքի հետ կապված անօրինական բան է եղել․ ՊՎԾ ղեկավար

Ես չեմ կարծում, որ Հովիկ Աբրահամյանի առանձնատան վաճառքի հետ կապված անօրինական բան է եղել, այդ մասով և՛ Գլխավոր Դատախազությունն է մեկնաբանություն տարածել, և՛ Հակակոռուպցիոն կոմիտեն։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը։ «Շատ դեպքերում, օրենքի գերակայությամբ պայմանավորված, իրավիճակները մեր հանրությունը համադրում է բարոյական գնահատականների համատքեստում, գուցե այդտեղից է գալիս տարընկալումը, այս մասով այլ մեկնաբանություն չեմ կարող տալ»,- ասաց Պետրոսյանը։ Անդրադառնալով իր և գործարար Նարեկ Նալբանդյանի հարաբերություններին` Պետրոսյանը ասաց․«Ցանկանում եմ այդ քննարկումներին մեկընդմիշտ վերջակեր դնենք․ տվյալ գործարարին ես տեսել եմ ընդամենը մեկ անգամ, երբ Սևան ազգային պարկի տարածքում գտնվող 8 հանրային լողափերից 3-ի մասով մրցույթ էր հայտարարվել և դրանց կառավարումը 3 տարով հանձնվեց «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ին։ Որևէ քաղաքական ենթատեքստը՝ իմ և այդ անձի գործունեության միջև ես անհիմն եմ համարում»։
13:48 - 31 մարտի, 2022
Գլխավոր դատախազության պարզաբանումը՝  Հովիկ Աբրահամյանի առանձնատան վաճառքի և Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրության վերաբերյալ

Գլխավոր դատախազության պարզաբանումը՝ Հովիկ Աբրահամյանի առանձնատան վաճառքի և Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրության վերաբերյալ

Երեկ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողների հարցին, թե հանրությունը տարակուսած է, թե ինչպես կարող է կալանքի տակ գտնվող առանձնատունը վաճառվել, Արթուր Դավթյանը ասել էր, թե Գլխավոր դատախազությունում նույնպես տարակուսած են, քանի որ դատախազության որոշման դեմ բողոք էր ներկայացվել։ Դատարանի որոշման ու դատախազության բողոքի վերաբերյալ Արթուր Դավթյանի պատասխաններին արձագանքել էր Հակակոռուպցիոն կոմիտեն։  Իսկ այժմ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի պարզաբանմանն անդրադարձել է Գլխավոր դատախազությունը, որը հայտնել է, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2022թ. փետրվարի 3-ի որոշումը (նախքան դատախազության կողմից դրա բողոքարկման հարցի լուծումը) կատարելու վերաբերյալ, ոչ միայն չի բխում քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումներից, ձևավորված դատական կայուն պրակտիկայից, այլև ուղղակիորեն  հակասում է իր իսկ վարույթում գտնվող բազմաթիվ այլ գործերով ՀՀ ՀԿ (ինչպես նաև նախկին ՀՀ ՀՔԾ) դրսևորված իրավական դիրքորոշմանը: «ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի պարզաբանումը իր կողմից Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2022թ. փետրվարի 3-ի որոշումը (նախքան դատախազության կողմից դրա բողոքարկման հարցի լուծումը) կատարելու վերաբերյալ, ոչ միայն չի բխում քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումներից, ձևավորված դատական կայուն պրակտիկայից, այլև ուղղակիորեն  հակասում է իր իսկ վարույթում գտնվող բազմաթիվ այլ գործերով ՀՀ ՀԿ (ինչպես նաև նախկին ՀՀ ՀՔԾ) դրսևորված իրավական դիրքորոշմանը: Նախ՝ խիստ տարօրինակ է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասին հղում կատարելու պարագայում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի գործընկերները այս անգամ չեն հիշել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 4-րդ մասի գոյության մասին, համաձայն որի օրենսգրքով նախատեսված դեպքում բողոք տալը կասեցնում է բողոքարկվող որոշումն ի կատար ածելը: Եվ դա այն դեպքում, երբ նույն 103-րդ հոդվածի 4-րդ մասի հիմքով, սկսած նախկին ՀՔԾ-ից, հենց Հակակոռուպցիոն կոմիտեում ձևավորված է կայուն պրակտիկա, ըստ որի՝ գործն ըստ էության չլուծող դատական ակտերի դեմ բողոք տանելը կասեցնում է դրանց կատարումը, մինչև վերադաս դատարանի կողմից որոշման կայացումը: Դատական պրակտիկան զարգացել է այն ուղղությամբ, որ նման դատական ակտերն ի կատար են ածվում դրանցում նշած բողոքարկման ժամկետներն անցնելուց հետո, իսկ այդ ակտերի բողոքարկման դեպքում՝ վերադաս դատական ատյանների կողմից համապատասխան որոշում կայացնելուց հետո: Ակնհայտ է, որ հակառակ մոտեցման պարագայում առհասարակ իմաստազրկվում է բողոքարկման ինստիտուտը, իսկ հետևանքների առումով կարող են առաջանալ անդառնալի հետևանքներ: Ինչ վերաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 427-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվող՝ դատական ակտի կատարման համար 3-օրյա ժամկետին, ինչին հղում է կատարվում ՀՀ ՀԿ պարզաբանման մեջ, ապա այն կարող է վերաբերել միայն հիմնական ուժի մեջ մտած դատական ակտի կատարմանը: Այս դիրքորոշումը պաշտպանվել է նաև դատարանների իրավական մեկնաբանություններով: Մասնավորապես, հենց Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների վարույթում քննվող մեկ այլ գործով գույքի վրա կալանք դնելու հարցով ՀՀ դատախազության ներկայացրած բողոքի հիման վրա ՀՀ վերաքննիչ դատարանը կայացրած որոշմամբ (ԵԴ/0513/11/20), վերլուծության ենթարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 427-րդ և 428-րդ հոդվածները՝ հստակ ամրագրել է, որ եռօրյա ժամկետը սահմնվում է հիմնական ուժի մեջ մտած դատական ակտը կատարման հանձնելու համար, իսկ օրենսդրի սահմանած եռօրյա այդ ժամկետը վերաբերում է դատական ակտը կայացրած դատարանին և այդ ժամկետում դատական ակտը կատարման հանձնելու դատարանի պարտականությանը, այլ ոչ դատական ակտը կատարող մարմնին: Ընդ որում՝ վարույթն իրականացնող մարմինը, շտապելով դատարանի նշված որոշումն ուղարկել ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարին՝ վերացնելու քրեական գործով Ա.Աբրահամյանին պատկանող հողամասի նկատմամբ կիրառված սահմանափակումները, ինչպես արդեն նշվել է, գործել է իր իսկ վարույթում գտնվող բազմաթիվ այլ քրեական գործերով ձևավորած պրակտիկային հակառակ: Մասնավորապես, բազմաթիվ են նույնատիպ իրավիճակներում դատավարության մասնակիցների գրություններին ի պատասխան  հենց վերոնշյալ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 4-րդ մասի հիմքով դատական ակտը չկատարելու վերաբերյալ ՀՀ ՀԿ քննիչների գրությունները, ինչպես նաև նույն հիմքով դատական ակտերը բողոքարկելու հնարավորության հարցը քննարկելու նպատակով քննիչների կողմից հսկողություն իրականացնող դատախազին դիմելու դեպքերը , ինչը կոնկրետ այս դեպքում ՀՀ ՔԿ-ում, փաստորեն, մոռացել են անել: Ավելին, համանման վարքագիծ դրսևորել է նաև հենց այն քննիչը, որը սույն գործով գրություն է հասցեագրել ՀՀ կադաստրի կոմիտե: Ինչ վերաբերում է ՀՀ ՀԿ պարզաբանման այն հատվածին, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը դիտավորությամբ չկատարելը, համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի, համարվում է հանցագործություն, ապա պարզաբանման հեղինակները գուցե տեղյակ չեն, որ բամաթիվ են դեպքերը, երբ դատավարության մասնակիցների կողմից նույն նորմի վկայակոչմամբ գործն ըստ էության չլուծող դատական ակտը չկատարելու վերաբերյալ ներկայացված հանցագործության մասին հաղորդումների կապակցությամբ ՀՀ ՀԿ քննիչները կայացրել են քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումներ կամ դրանց անդրադառնալը հնարավոր են համարել միայն վերադաս դատարանում այդ ակտերի դեմ ներկայացված բողոքների քննության արդյունքներով պայմանավորված:      Այս ամենի ֆոնին տվյալ առանձին վերցրած գործով ձևավորված կայուն պրակտիկայից ակնհայտորեն շեղվող վարքագիծ դրսևորելու և այն հրապարակայնորեն պաշտպանելու իրողությունը տարակուսելի է, հաշվի առնելով, որ դատական ակտը 2022թ. փետրվարի 11-ին ստացվելուց հետո՝ 4 օր անց՝ փետրվարի 15-ին, նախքան նույնիսկ ՀՀ դատախազության կողմից վերաքննիչ բողոք տանելը, քննիչը շտապել է առանց հսկող դատախազին իրազեկելու, չսպասելով բողոքարկման ժամկետի ավարտին, գրություն ուղարկել ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարին՝ վերացնելու քրեական գործով Ա.Աբրահամյանին պատկանող հողամասի նկատմամբ կիրառված սահմանափակումները: Արդյունքում նշված անշարժ գույքը օտարվել է: Ակնհայտ է, որ նման տարբերակված մոտեցման մասին վկայող իրողություններն առաջացնում են գույքի օտարմանը նպաստած բոլոր հանգամանքները պարզելու անհրաժեշտություն, ինչի առումով դրսևորվելու է հետևողականություն: Դրա մասին է նշել ՀՀ գլխավոր դատախազը՝ լրագրողների կողմից տրված հարցին ի պատասխան»: 
20:25 - 14 մարտի, 2022
Քննիչը պարտավոր էր առաջնորդվել օրենքով. Հակակոռուպցիոն կոմիտեն՝ Դավթյանի՝ Աբրահամյանի տան վաճառքի հայտարարության մասին
 |armtimes.com|

Քննիչը պարտավոր էր առաջնորդվել օրենքով. Հակակոռուպցիոն կոմիտեն՝ Դավթյանի՝ Աբրահամյանի տան վաճառքի հայտարարության մասին |armtimes.com|

armtimes.com: Հակակոռուպցիոն կոմիտեն գործում է միայն օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, իսկ օրենքից տեղյակ կամ անտեղյակ սուբյեկտների անհիմն, ականջահաճո արտահայտությունները չեն կարող ազդեցություն ունենալ օրինականության սկզբունքին անշեղ հետևելու՝ Կոմիտեի կամքի վրա և ստվերել նրա գործունեությունը: Ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից երեկ արված այն հայտարարության, ըստ որի՝ Գլխավոր դատախազությունում նույնպես տարակուսած են, քանի որ իրենց հայտնի չի եղել, թե ինչպե՞ս վաճառվեց նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ կալանքի տակ գտնվող Մոնումենտի առանձնատունը՝ այս մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից: «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Առաջին ատյանի դատարանի՝ գործը, ըստ էության, չլուծող դատական ակտն ուժի մեջ է մտնում կայացման պահից: Նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ օրինական ուժի մեջ մտած դատական որոշումը կատարման է հանձնվում որոշումը կայացրած դատարանի կողմից ոչ ուշ, քան 3 օր հետո, ընդ որում՝ վերը նշված որոշումների բողոքարկումը չի կասեցնում դրանց կատարումը»,- պարզաբանեցին Կոմիտեից՝ հավելելով. «Հետևաբար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը պարտավոր էր առաջնորդվել բացառապես օրենքով և կատարել դատարանի որոշումը։ Ի դեպ, օրինական ուժի մեջ մտած դատական ակտը դիտավորությամբ չկատարելը, համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի, համարվում է հանցագործություն»: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից նաև նշեցին՝ առնվազն տարակուսելի են համարում, որ Գլխավոր դատախազը, քաջատեղյակ լինելով վերը նշված քրեադատավարական նորմերին, նման կերպ է արձագանքել: «Հակակոռուպցիոն կոմիտեն գործում է միայն օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, իսկ օրենքից տեղյակ կամ անտեղյակ սուբյեկտների անհիմն, ականջահաճո արտահայտությունները չեն կարող ազդեցություն ունենալ օրինականության սկզբունքին անշեղ հետևելու՝ Կոմիտեի կամքի վրա և ստվերել նրա գործունեությունը»,- հավելեցին կառույցից: Հիշեցնենք՝ վերջերս մամուլում լուրեր էին շրջանառվել, որոնց համաձայն՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը վաճառել է Մոնումենտում գտնվող շքեղ առանձնատունը, որի վրա կալանք էր դրված: Գնորդը Նարեկ Նալբանդյանն է, որը օրեր առաջ 5 միլիարդ դրամով ձեռք էր բերել «Գոլդեն փելիս» հյուրանոցային համալիրը:
19:50 - 14 մարտի, 2022
2010 թվականից Անկախության օրվա առթիվ Արցախ այցելած հայաստանյան պատվիրակությունները

2010 թվականից Անկախության օրվա առթիվ Արցախ այցելած հայաստանյան պատվիրակությունները

Լուսանկարը՝ ՀՀ նախագահի պաշտոնական կայքից, 2016 թվական1991թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) մարզային եւ Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը, որի ժամանակ ընդունվեց հռչակագիր ԼՂԻՄ եւ Շահումյանի շրջանի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն հռչակելու մասին` հիմք ընդունելով 1990թ. ապրիլի 3-ի Խորհրդային Միության Գերագույն խորհրդի «Խորհրդային Միության կազմից միութենական հանրապետությունների դուրս գալու կարգի» մասին օրենքը: Այն ենթադրում էր Խորհրդային Միության կազմից դուրս գալու հանրաքվեի իրականացում այն պարագայում, երբ միութենական հանրապետությունը ցանկանում էր դուրս գալ ԽՄ կազմից: Այդպիսով նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ անկախության հանրաքվե․ «Համաձա՞յն եք, որպեսզի հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լինի անկախ պետություն» հարցին «այո» էր քվեարկել ավելի քան 108 հազար հոգի, դեմ՝ միայն 24-ը։ Արցախն այսօր նշում է անկախության հռչակման 30-ամյակը։ Հայաստանի Հանրապետությունից խորհրդարանական պատվիրակություն է ժամանաել Արցախի Հանրապետություն։ Պատվիրակության կազմում են խորհրդարանական 3 խմբակցությունների պատգամավորներ, պատվիրակությունը գլխավորում է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Ստորեւ ներկայացնում ենք, թե Արցախի Անկախության օրվա առիթով 2010 թվականից սկսած Հայաստանից ինչ պատվիրակություններ են ժամանել Արցախ։ Այսպես, 2010 թվականին ԼՂՀ անկախության հռչակման 19-րդ տարեդարձի կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն էր ժամանել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը։ 2011 թվական Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 20-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Ստեփանակերտում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նա Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ներկա էր գտնվել 20-ամյակի կապակցությամբ կազմակերպված տոնակատարությանը: 2012 թվականի սեպտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ էր Ստեփանակերտում՝ մասնակցելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին: Պատվիրակության կազմում են եղել ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պատգամավորներ Գալուստ Սահակյանը, Ռուբիկ Հակոբյանը, Մարգարիտ Եսայանը, Միքայել Մելքումյանը, Վահան Հովհաննիսյանը եւ այլք: 2013 թվականին դարձյալ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն էր աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում։ Սարգսյանը ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի ուղեկցությամբ այցելել էր ԼՂՀ ՊԲ N զորամաս: Կառավարության ղեկավարը շրջել է զորամասով, ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին, ստեղծված պայմաններին, ճաշել զինծառայողների հետ: Սարգսյանը մասնակցել էր ԼՂՀ-ի անկախության 22-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Առավոտյան ՀՀ վարչապետը եւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Արցախի բարձրաստիճան պաշտոնյաները եւ ՀՀ կառավարության պատվիրակության անդամները Վերածննդի հրապարակից երթով շարժվել են դեպի քաղաքային հուշահամալիր, որտեղ ծաղիկներ ու ծաղկեպսակներ են դրել Հայրենական մեծ պատերազմում եւ Շուշիի ազատագրման ժամանակ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանին: 2014 թվականին Արցախում էր Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը։ 2015 թվականին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 2-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի, Արցախի Հանրապետության հռչակման 24-րդ տարեդարձին մասնակցելու նպատակով Հայաստանից ժամանած պաշտոնական պատվիրակության, արցախահայության եւ արտերկրից ժամանած հյուրերի հետ Վերածննդի հրապարակից հանդիսավոր քայլերթով այցելել էր Ստեփանակերտի հուշահամալիր: Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք էր մատուցել Արցախի անկախության համար զոհված հայորդիների հիշատակին, ծաղիկներ դրել ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի եւ Արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին: 2016 թվականին Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում էր դարձյալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, նա մայրաքաղաք Ստեփանակերտում մասնակցել էր ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին:  2017 թվականին Արցախում Հանրապետության հռչակման 26-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին կրկին Սերժ Սարգսյանն էր մասնակցում։ Իսկ ահա 2018 թվականին տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում էր ՀՀ հաջորդ նախագահը՝ Արմեն Սարգսյանը, նա սեպտեմբերի 2-ի առավոտյան Արցախի նախագահի նստավայրում հանդիպում էր ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ։ 2018-ին Արցախի Հանրապետության հռչակման օրվա առթիվ՝ սեպտեմբերի 2-ին աշխատանքային այցով Արցախում էր նաեւ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որը հանդիպում էր ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ: Հանդիպմանը ներկա էին եղել նաեւ կառավարության մի խումբ անդամներ: 2019 թվականին Արցախ էր ժամանել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը, որը սեպտեմբերի 2-ին հանդիպում էր ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ։ Հանդիպման ավարտից հետո պատվիրակության անդամները մասնակցել էին տոնական երթին։ Արարատ Միրզոյանը ծաղկեպսակ էր տեղադրել Ստեփանակերտի հուշահամալիրի մոտ: Նախորդ տարի՝ 44-օրյա պատերազմի սկսվելուց 25 օր առաջ, դարձյալ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էր Արցախի Հանրապետությում։ Նա հանդիպել էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին։ Այս տարի՝ Արցախի Անկախության 30-ամյակին, Հայաստանի բարձրագույն ղեկավարությունից Ստեփանակերտ չեն ժամանել։ Հայաստանյան պատվիրակությունն, ինչպես նշեցինք, ԱԺ փոխնախագահն է գլխավորում։ Իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ն արձակուրդում է։ Նա շնորհավորական ուղերձ է հղել այսօրվա կապակցությամբ։ Ի դեպ՝ ՀՀ կառավարության սեպտեմբերի 2-ի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչու բարձրագույն իշխանությունն այսօր՝ Արցախի Անկախության 30-րդ տարեդարձին, Արցախում չէ, նշել է, որ այդպիսի որոշում է կայացվել․ «Ուրեմն, որոշում կա, տենց ա պետք, քաղաքական որոշում ա կայացվել էդ ձևով անել։ ՀՀ իշխանությունը, կառավարությունը որոշել է այսօրվա հետ կապված միջոցառումներն այդ ձև անել»,- ասել է նա։ Հայարփի Բաղդասարյան
14:48 - 02 սեպտեմբերի, 2021
Դատախազներն առարկեցին Գագիկ Հարությունյանին, Հովիկ Աբրահամյանին եւ մյուսներին այս փուլում դատակոչելու միջնորդությանը |armtimes.com|

Դատախազներն առարկեցին Գագիկ Հարությունյանին, Հովիկ Աբրահամյանին եւ մյուսներին այս փուլում դատակոչելու միջնորդությանը |armtimes.com|

armtimes.com: Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով այսօրվա դատական նիստին մեղադրող եւ տուժող կողմերը առարկեցին պաշտպանական կողմի՝ դատակոչի ցուցակը լրացնելու վերաբերյալ միջնորդությունների դեմ։ Նման միջնորդությամբ պաշտպանները հանդես են եկել նախորդ դատական նիստին՝ դատարանին խնդրելով դատարան հրավիրել եւ հարցաքննել ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանին, դատավորներ Հրանտ Նազարյանին, Վլադիմիր Հովհաննիսյանին, Ֆելիքս Թոխյանին և Կիմ Բալայանին, ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանին և նախկին պատգամավորներ Դավիթ Հարությունյանին, Արմեն Ռուստամյանին, Ավետ Ադոնցին, Արծրունի Աղաջանյանին եւ եւս մի քանի հոգու։ Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը, ներկայացնելով առարկությունը, ասաց, որ միջնորդություն ներկայացնելով՝ պաշտպանները չեն պարզաբանել, թե ինչպիսի կոնկրետ հանգամանքների բացահայտման համար է այն անհրաժեշտ, ավելին, քրեական գործի այս՝ նախապատրաստական փուլում, դատարանը, դեռ որեւէ ապացույց հետազոտված չլինելով, չի կարող գործի փաստական հանգամանքների բացահայտման ուղղությամբ որեւէ կանխակալ դրսեւորում կիրառել եւ որոշել՝ կա՞ն արդյոք գործով այնպիսի տվյալներ, որոնք լրացուցիչ բացահայտման անհրաժեշտություն են պահանջում․ «Հետեւաբար միջնորդությունը, որ ներկայացվում է, այս փուլում բավարարվել չի կարող, եւ մենք գտնում ենք, որ դատարանը դրանք պետք է թողնի առանց քննության ոչ ժամանակին հարուցված լինելու հիմքով»,- ասաց նա: Մեղադրող դատախազ Գեւորգ Բաղդասարյանը միացավ Պետրոսյանի դիրքորոշմանը՝ միաժամանակ ասելով․ «Դատավարական առումով սույն դատարանում դեռեւս պատկերացում չենք կազմել, թե հանգամանքները, որոնք հաստատելու կամ հերքելու համար պաշտպանության կողմը ցանկանում է, որ այդ անձինք հրավիրվեն դատարան, ինչ արժեք ունեն մեղադրանքի համար, ինչ ծավալով պիտի հաստատվեն կամ արդյոք գործում առկա ապացույցները բավարար չեն այդ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը փաստելու համար»: Բաղդասարյանը նշեց, որ Հայկ Ալումյանի միջնորդությունը ենթակա է հետաձգման, իսկ Կարեն Մեժլումյանինը՝ մերժման․ «Մեժլումյանի միջնորդությունը ենթակա է մերժման, քանի որ դրանով փորձ է արվում հարցաքննել անձանց՝ նրանցից ակնկալելով իրավամեկնաբանության հարցեր, նման ընթացակարգ չի կարող լինել»,- ասաց նա: Շարունակությունը՝ armtimes.com-ում
14:29 - 21 հուլիսի, 2020