Անվտանգային իրավիճակը տարածաշրջանում մնում է փխրուն, այդուհանդերձ ՀՀ-ն հավատարիմ է իր ստանձնած պարտավորություններին. ԱԳՆ
19:54 - 07 ապրիլի, 2022

Անվտանգային իրավիճակը տարածաշրջանում մնում է փխրուն, այդուհանդերձ ՀՀ-ն հավատարիմ է իր ստանձնած պարտավորություններին. ԱԳՆ

Ապրիլի 7-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը մասնակցել է «Հայաստան-Չինաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակ. ձեռքբերումներ և հեռանկարներ» խորագրով գիտաժողովին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Գիտաժողովը կազմակերպվել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի, ՉԺՀ-ում ՀՀ դեսպանության, Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հետազոտությունների ինստիտուտի կողմից՝ առցանց ձևաչափով:

Մնացական Սաֆարյանը հանդես է եկել բացման խոսքով: Գիտաժողովի բացման նիստին ողջույնի խոսքով հանդես են եկել նաև ՉԺՀ կառավարության Եվրասիական հարցերով հատուկ ներկայացուցիչ Լի Հուեյը, ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, Չինաստանի հասարակական գիտությունների գլխավոր քարտուղար Ճաո Ցին, ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը, ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Ֆան Յոնգը, ՇՀԿ բարիդրացիության, բարեկամության և համագործակցության հանձնաժողովի գլխավոր քարտուղար Շըն Վեյը։

Ողջույնի խոսքերում անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների 30-ամյա ուղուն, արձանագրված հաջողություններին, ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակին։ Մասնավորապես, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մ.Սաֆարյանը նշել է, որ անվտանգային իրավիճակը տարածաշրջանում մնում է փխրուն, այդուհանդերձ Հայաստանը հավատարիմ է մնում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ իր ստանձնած պարտավորություններին: Ընդգծվել է, որ անվտանգությունն ու խաղաղությունը կարող են ապահովվել միայն ներգրավված բոլոր կողմերի ջանքերով և կամքով։

Գիտաժողովը շարունակվել է երկու երկրների հետազոտողների զեկույցներով երկկողմ հարաբերությունների և դրանց վրա անմիջական ազդեցություն ունեցող թեմաների վերաբերյալ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել