Գլխավոր նկարը՝ «Ֆոտոլուր»-ի
news.am: Ոստիկանության գունդը գրաված «Սասնա ծռերի»՝ անազատության մեջ գտնվող երկու անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է։ Այս մասին ասաց Բիլյանի փաստաբան Աննա Ծառուկյանը։
Նա պահանջում է, որ Վճռաբեկ դատարանն արդարադատություն իրականացնի եւ վարույթ ընդունի իրենց բողոքը։
Փաստաբանն ասաց, որ Բիլյանը նաեւ առողջական խնդիրներ ունի եւ պահանջում է իրեն Արմավիր ՔԿՀ-ից Դատապարտյալների հիվանդանոց տեղափոխել։
«Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում, եւ գտնում է, որ որեւէ խնդիր չկա, բայց իր վիճակը, փաստացի, չի բարելավվում։ Նա խնդրում է, որ իրեն տեղափոխեն Դատապարտյալների հիվանդանոց, ՔԿՀ-ի բուժկենտրոնը գտնում է, որ նման ցուցում չկա»,- նշեց Աննա Ծառուկյանը։
Նա ասաց, որ երկու օր առաջ ՄԻՊ-ի աշխատակազմից են Բիլյանին այցելել, ուսումնասիրել են առողջական վիճակին վերաբերող փաստաթղթերը. «Չի բացառվում, որ արդեն տեղափոխեն Դատապարտյալների հիվանդանոց։ Նա մոտ 10 կգ նիհարել է»։
comment.count (0)