Վերաքննիչ դատարանը հրապարակեց ՊՊԾ գնդի գրավման գործով որոշումը |armenpress.am|
12:59 - 10 դեկտեմբերի, 2021

Վերաքննիչ դատարանը հրապարակեց ՊՊԾ գնդի գրավման գործով որոշումը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով վճիռը և մերժեց պաշտպանների վերաքննիչ բողոքը: Դատարանը որոշում կայացրեց միայն ամբաստանյալ Արմեն Բիլյանի մասով որոշումը բեկանել և փոփոխել: Դատարանը որոշեց Բիլյանին մեղավոր ճանաչել քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 11-րդ կետերով նախատեսված հանցագործությունների մեջ և դատապարտել ազատազրկման 25 տարի ժամկետով: Բիլյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Պավել Մանուկյանը դատապարտվեց 10 տարի ժամկետով ազատազրկման, հաշվի առնվեց 2 տարի կալանքի տակ մնալը և վերջնական պատիժ սահմանվեց 7 տարի ազատազրկումը, Գագիկ Եղիազարյանը՝ 7 տարի 5 ամիս, Արեգ Կյուրեղյանը՝ 7  տարի 1 ամիս, Վարուժան Ավետիսյանը՝ 9 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, որից հանվեց 2 տարի կալանքի տակ մնալը և վերջնական պատիժ սահմանվեց 7 տարի 4 ամիս ժամկետով, Սմբատ Բարսեղյանը՝ 25 տարի ժամկետով, Սեդրակ Նազարյանը՝ 8 տարի 2 ամիս, Էդվարդ Գրիգորյանը՝ 6 տարի 6 ամիս, Մխիթար Ավետիսյանը՝  7 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել