Ալավերդու պետական քոլեջի 13 դասախոս ազատվել է աշխատանքից․ տնօրենի դեմ բողոքը շարունակվում է |news.am|
14:20 - 19 մայիսի, 2019

Ալավերդու պետական քոլեջի 13 դասախոս ազատվել է աշխատանքից․ տնօրենի դեմ բողոքը շարունակվում է |news.am|

news.am։ Ալավերդու պետական քոլեջի պրոֆեսորադասախոսական կազմի 13 աշխատակից իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։ Այս մասին տեղեկացրին քոլեջի աշխատակիցները։

Քոլեջի առաջին կուրսի ուսանող Հրաչ Մկրտչյանը պատմեց, որ մայիսի 8–ին քոլեջի տնօրենի լիազորությունները կատարում է նախկին փոխտնօրեն Աստղիկ Ավետյանը, և ուսանողությունը նրան այդ պաշտոնում տեսնել չի ցանկանում։ Ուսանողները, ըստ Հրաչ Մկրտչյանի, կհետևեն դասախոսներին, փաստաթղթերը հետ կվերցնեն քոլեջից․ «Պետական քննությունները ոնց որ թե չեն լինելու»,– ասաց նա։լ

Հրաչ Մկրտչյանը հայտնեց, որ աշխատանքից ազատված դասախոսները մասնակցել են բողոքի ակցիաներին, կանգնել են իրենց ուսանողների կողքին։ Այժմ էլ քոլեջում դասադուլ է, ուսանողության մի մասը քոլեջ չի գալիս, իսկ մյուս մասը ակցիա է անում և լսարան չի մտնում. դասապրոցեսը խաթարված է։

«Մենք պատրաստ ենք ընդունել յուրաքանչյուր մարդու՝ միայն ոչ Աստղիկ Ավետյանին, քանի որ նրա հետ աշխատելը բարդ է»,- ասաց Հրաչ Մկրտչյանը։

Ուսանողը նաեւ նշեց, որ այդ խնդրով դիմելու են Կրթության և գիտության նախարարություն։

Դասախոսներն ու ուսանողները հիմնականում դեմ են այս նշանակմանը, ըստ նրանց՝ վերջինիս մարդկային հատկանիշների, գրագիտության, բանիմացության, կոլեկտիվի մեջ պառակտում մտցնելու պատճառով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել