Չեխովի անվան դպրոցի տնօրեն կրկին չի ընտրվել, դպրոցի ուսուցիչները, աշակերտները եւ նրանց ծնողները բողոքի ակցիա են իրականացրել |news.am|
15:55 - 14 ապրիլի, 2022

Չեխովի անվան դպրոցի տնօրեն կրկին չի ընտրվել, դպրոցի ուսուցիչները, աշակերտները եւ նրանց ծնողները բողոքի ակցիա են իրականացրել |news.am|

news.am: Այսօր՝ ապրիլի 14-ին Երեւանի Չեխովի անվան N 55 դպրոցում տեղի է ունեցել տնօրենի ընտրություն:

Դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Մինասյանը լրագրողներին ներկայացրեց ընտրության արդյունքները. «Քրսիտինե Մելքոնյանն ստացավ 4 ձայն, Անժելա Կարապետյանը մեկ ձայն եւ ես 4 ձայն: Արդյունքում նորից պետք է մրցույթ հայտարարվի: Թե երբ խորհրդուրդն է որոշում, ես այդ հարցով ոչինչ չեմ կարող ասել»:

Նա հերքեց տարածված լուրերը, թե ինքը փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ընկերոջ կինն է. «Ես որեւէ առնչություն չունեմ պարոն Ավինյանի հետ: Այո, իմ քույրը 10 տարուց ավելի աշխատում է կառավարությունում»:

Ինչ վերաբերում է նրան, որ դպրոցի մանկավարժներն ու ծնողները դեմ են իր թեկնածությանը, Մինասյանն ասաց. «իրենք ասում են՝ իմ անձի հետ որեւէ դեմ կամ կողմ խնդիր չունեն, այսինքն իրենց բողոքն իմ անձի դեմ չի ուղղված»:

Հարցին, թե ինչու են փակվել դպրոցի դարպասներն ու դռները, Մինասյանը պատասխանեց, որ դա արվել է դասապրոցեսը չխանգարելու եւ նրանց անվտանգությունն ապահովելու համար. «Անվտանգության աշխատողները ասացին, որ կողպել էին դուռը, որովհետեւ իրենց հրում, հայհոյում են: Ինձնից նման հրահանգ չի եղել»:

Այդ պահին ադպրոցի մուտքի մոտ աշակերտները սկսեցին վանկարկել. «Հեռացիր»:

Նշենք, որ այսօր Երեւանի Չեխովի անվան N 55 դպրոցում լարված իրավիճակ էր ստեղծվել, բողոքի ակցիա են իրականացնում դպրոցի աշակերտների ծնողները:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 1-ին եւս Երևանի Չեխովի անվան N 55 դպրոցի ուսուցիչները, աշակերտները եւ նրանց ծնողները բողոքի ակցիա են իրականացրել նախ դպրոցի մոտ, ապա Երեւանի քաղաքապետարանի դիմաց. նրանք վրդովված են, որ տնօրենի պարտականությունները կատարում է Դիանա Մինասյանը, ով տնօրենի ընտրության առաջին 2 փուլերին մասնակցել է և չի հաղթել, իսկ հաջորդ փուլը կայանալու է ապրիլի 14-ին։

 



 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել