Ապրիլի 24-ին մետրոն կաշխատի մինչ ժամը 01:00-ն. ծաղկի առևտրի համար կգործեն արգելքներ |armenpress.am|
12:01 - 18 ապրիլի, 2022

Ապրիլի 24-ին մետրոն կաշխատի մինչ ժամը 01:00-ն. ծաղկի առևտրի համար կգործեն արգելքներ |armenpress.am|

armenpress.am: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին ծաղկի առևտուրը բացառապես կիրականացվի Հալաբյան-Լենինգրադյան փողոցների հատումն ապահովող ստորգետնյա հանգույցում և Հալաբյան փողոցում:

Այս մասին Երևանի քաղաքապետարանում կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը: «Այլ տեղ կատեգորիկ արգելվում է ծաղկի վաճառքը»,-ասաց նա:

Կամո Արեյանի խոսքով՝տրանսպորտի վարչությունը Բրազիլիայի հրապարակից այդ օրը կապահովի բնակչության տեղափոխումը: Մետրոպոլիտենն էլ կաշխատի մինչ ժամը 01:00-ն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել