Առնվազն 57 երեխա է զոհվել Հարավաֆրիկյան Հանրապետության հյուսիս-արևելքում ջրհեղեղի հետևանքով

 |armenpress.am|
21:17 - 18 ապրիլի, 2022

Առնվազն 57 երեխա է զոհվել Հարավաֆրիկյան Հանրապետության հյուսիս-արևելքում ջրհեղեղի հետևանքով |armenpress.am|

armenpress.am: Հարավաֆրիկյան Հանրապետության հյուսիս-արևելքում գտնվող Կվազուլու-Նատալ գավառի ջրհեղեղի հետևանքով առնվազն 57 երեխա է զոհվել, իսկ հինգն անհետ կորած են համարվում:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին ապրիլի 18-ին հայտնել է երկրի Տարրական կրթության նախարարությունը:

«Ջրհեղեղից 630 դպրոց է տուժել: 124-ը՝ լուրջ»,- Eyewitness News ռադիոյի հաղորդմամբ՝ նշել է նախարարության ներկայացուցիչ Էլիջու Մլանգան: 

Կվազուլու-Նատալ նահանգի կառավարության ղեկավար Սիլե Զիկալալան ապրիլի 17-ին հայտնել է, որ ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 443-ի, ևս 63 մարդ անհետ կորած է համարվում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել