armenpress.am։ Իտալիայի կառավարությունն աջակցություն կցուցաբերի Վենետիկում ջրհեղեղից տուժած մի շարք կառույցների վերականգնման գործում: Այդ կառույցների ցանկում նաև Սուրբ Ղազար կղզին է: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը:
«Սուրբ Ղազար կղզում ջրհեղեղից կրած վնասների մասին այս պահին դժվար է կոնկրետ թվեր նշել, սակայն ասեմ, որ երկու օր առաջ Իտալիայի խորհրդարանն ընդունել է օրենք, ըստ որի՝ սահմանվել է այն կառույցների ու շենքերի ցանկը, որոնց վերականգնմանն աջակցելու է Իտալիայի կառավարությունը: Այդ ցանկում է նաև Սուրբ Ղազարը»,- ասաց Վիկտորիա Բաղդասարյանը:
comment.count (0)