shantnews.am: Վենետիկում տեղի է ունեցել կես դարի ընթացքում ամենամեծ ջրհեղեղը, որը հեղեղել է քաղաքի 80%-ը և արդեն երկու մարդու կյանք է խլել:
Երեքշաբթի օրը ջրի մակարդակը բարձրացել է մինչև 187 սանտիմետր (130 սմ-ը համարվում է կրիտիկական): Հիմնական տեսարժան վայրերից մեկը՝ Սուրբ Մարկոսի հրապարակը, հայտնվել է ջրի տակ, քաղաքային տրանսպորտը սկսել է աշխատել ընդհատումներով:
Վենետիկի Սուրբ Ղազար հայկական կղզին ևս տուժել է ուժեղ ջրհեղեղից: Կղզու հայկական եկեղեցու հիմքը հայտնվել է ջրի տակ:
Բացի այդ, կղզու ափին խարսխված «Արմենիա» նավը հարվածել է կառամատույցին: Դրանով մի քանի տարի առաջ հայ նավաստիները ճանապարհորդել էին ողջ աշխարհում:
Իրավիճակը համարվում է աղետալի. եթե ջրի մակարդակը երկու օրվա ընթացքում չընկնի, ապա կղզին կարող է լիովին անցնել ջրի տակ:
comment.count (0)